logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ani Small      inesa Small

                 Անի Ալեքսանյան                                                                     Իննեսա Բուդաղյան

Ամփոփվեցին  «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից) շարադրության մրցույթի արդյունքները։ Դեռևս մարտի 2–ին հայտարարված մրցույթին մասնակցել են ինը ուսանող՝ ներկայացված շարադրություններում իրենց լավագույն երազանքների իրականացումը կապելով համալսարանի հետ, ներկայացնելով սպասելիքները բուհից։ (Նշենք, որ մասնակիցներից մեկը՝ Սարգիս Ալեքսանյանը, Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի շրջանավարտ, նույնպես ցանկություն հայտնեց մասնակցել մրցույթին, սակայն ի սկզբանե որոշվեց այդ աշխատանքը մրցութային չհամարել՝ նրա՝ շրջանավարտ լինելու հանգամանքով պայմանավորված։ Սարգիսին շնորհակալություն ենք հայտնում հարազատ բուհին տրված ջերմ գնահատականների համար)։

Շարադրությունների գնահատումը իրականացվեց նախ մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև ուսանողության շրջանում (առկա,  հեռակա ուսուցման համակարգերի) դրվեց փակ, անանուն քվեարկության։ Դարձյալ անանուն եղանակով միմյանց գնահատեցին նաև մրցույթի մասնակիցները։ Ընտրվեց երկու հաղթող՝ հանձնաժողովի անդամների առավելագույն միավորները հավաքած մասնակիցը և ուսանողների գնահատականների հիման վրա ընտրված մասնակիցը։

Այսպիսով, «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից) շարադրության մրցույթի հաղթողներն են՝  իրավագիտության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողուհի Անի Ալեքսանյանը (որին, զարմանալի զուգադիպությամբ, ամենաբարձր միավորներն էին տվել և հանձնաժողովի անդամները, և ուսանողները) և Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի «Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)»  մասնագիտության 2–րդ կուրսի ուսանողուհի Իննեսա Բուդաղյանը (ուսանողների փակ, անանուն ընտրության արդյունքներով)։

Շնորհավորում ենք հաղթողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ ուսման մեջ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մյուս մասնակիցներին՝ ակտիվության, բուհի հանդեպ նման ջերմ վերաբերմունքի  և անկեղծության համար։

Հյուսիսային համալսարանն իր բոլոր ուժերը կներդնի ձեր սպասելիքները արդարացնելու համար։

Հավելենք նաև, որ հաղթողները կպարգևատրվեն հիսուն հազար դրամով, բոլոր մասնակիցներին կտրվեն շնորհակալագրեր։

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի  ուսումնապրակտիկ կենտրոն

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...