ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանում այս պահին առցանց փորձագիտական այց է: ՈԱԱԿ-ի փորձագետներն արդեն իսկ հանդիպել են բուհի ղեկավարության, ամբիոնի վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Հարցուպատասխանի միջոցով վեր է հանվում հաշվետու ժամանակաշրջանում բուհի ռազմավարական ծրագրով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետությունը: