Համալսարաների երեք՝ բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի, իրավագիտության ֆակուլտետներում, տարբեր մասնագիտությունների գծով սկսվել են ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի նախապաշտպանությունները: Ընդունված կարգի համաձայն բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքների հիմնական դրույթները, դրանց արդյունքներն ու եզրակացությունները: Նախապաշտպանությանը մասնակցում են ստորաբաժանումների ղեկավարները, մասնագիտական ամբիոնների վարիչներն ու ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարները:
Մաղթում ենք բոլորին հաջողություն: