logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

suso

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Բուհ-գործատու-մասնագետ» համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Ժամանակի մարտահրավերները մանկավարժին» խորագրով առցանց քննարկում-հանդիպումը: Գործընթացին մասնակցում էին հիսունչորս ներկայացուցիչներ՝ կրթական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության և ամբիոնների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում մասնակիցները գրավոր տարբերակով ներկայացրին մանկավարժական գործընթացում ծագող խնդիրները, ապա դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Համապատասխան հանձնաժողովի կողմից անհատապես դիտարկվեցին բոլոր լրացված ձևաթղթերը, խմբավորվեցին և ընտրվեցին առավել արժանահավատները, որոնք ներառում էին նաև հաղթահարման տարբերակներ, ապա ձևավորվեց լավագույն գաղափարների հնգյակը։

Արժևորելով մրցունակ գաղափարների կարևորությունը՝ առաջատար գաղափարների հեղինակների հետ ձևավորվեցին գործընկերային հարաբերություններ՝ ներկայացված խնդիրների շրջանակներում հնարավոր հաղթահարման մեխանիզմներ մշակելու և կյանքի կոչելու փոխադարձ համաձայնությամբ:

Եվ ինչպես նախատեսված էր,  «Ժամանակի մարտահրավերները մանկավարժին» խորագրով քննարկում-հանդիպման լավագույն գաղափարների հեղինակներին բուհի կողմից պետք է տրվեին  հավաստագրեր։ Ուստի բոլորովին վերջերս, հյուրընկալվելով  բուհում,  նրանք հանդիսավոր պայմաններում ստացան վաստակած հավաստագրերը՝ մյուս մասնակիցներին ներկայացնելով իրենց առաջադրած գաղափարները։

 Շնորհավորում ենք լավագույն գաղափարների հեղինակներին, որոնք են՝

  • Անուշ Համբարձումյանը («Փոխհամագործակցություն-ԲՈՒՀ-դպրոց ձևաչափով»),
  • Իրինա Ադամյանը,(«Ներառական կրթության- օնլայն հարթակ»)
  • Մարիետա Նահապետյանը, («Ինտերակտիվ կրթություն- հեղինակային ծրագրի կիրառմամբ»),
  • Մարինե Սուքիասյանը, («Ճգնաժամային իրավիճակներ-կրթություն»),
  • Աննա Վարդանյանը, («Ուսուցչի օգնական-արժևորվող գործընթաց»):

Շնորհակալ ենք մեր հարգելի համախոհներին՝ մեզ վստահելու և աջակցելու համար:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.07.2022

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ...

Աջակցենք Նելլի Թումասյանին

19.05.2022
Աջակցենք Նելլի Թումասյանին

Աջակցենք Նելլի Թումասյանին «Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարան...