logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

              irav das          irav das1

                                                               «Ամենադժվար համարձակությունը մտքի համարձակությունն է»

(բաց դաս՝ նվիրված ակադեմիկոս Վլ. Ներսեսյանցի ծննդյան 83-ամյակին)

Հոկտեմբերի 7-ին իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսում «Իրավունքի փիլիսոփայություն» առարկայի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 83-ամյակին: Դասին ներգրավված էին նաև բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ: Մասնակցում էին իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ ու վարչական աշխատակիցներ:
Ինչպես նշեց իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ, «Իրավունքի փիլիսոփայություն» առարկայի դասախոս Ա. Հարությունյանը , բաց դասերը իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի աշխատանքային պլանով նախատեսված են անցկացնել ողջ ուսումնական տարվա ընթացքում, և ակադեմիկոս Վ. Ներսեսյանցին նվիրված դասով ոչ միայն կազդարարվի ամբիոնի, այլև ողջ բուհի բաց դասերի մեկնարկը:
Բովանդակալից ու հագեցած դասի ընթացքում ուսանողները՝ Մանվել Կարապետյանը, Մարի Հակոբյանը, Անի Ալեքսանյանն ու Պերճուհի Հայրապետյանը  ներկայացրին ծնունդով արցախցի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի կյանքն ու գործունեությունը, անդրադարձան նրա գիտական հետազոտությունների նշանակալից կողմերին: Ելույթ ունեցողները ներկայացրին ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի գիտական ժառանգությունը, իրավահասկացողության հիմնական տիպերը, ակադեմիկոսի մշակած ազատական-իրավաբանական և ցիվիլիզմի հայեցակարգերի էությունը։
Ռուսաստանաբնակ գիտնական-իրավաբան, իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների մասնագետ, իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների լրջագույն աշխատությունների հեղինակ Վլ. Ներսեսյանցը նաև տաղանդավոր ստեղծագործող էր: Ա. Հարությունյանի պատրաստած սահիկահանդեսը արտացոլում էր մեր տաղանդավոր հայրենակցի մտքի գոհարները.«Ամենադժվար համարձակությունը մտքի համարձակությունն է», «Հաղթահարիր քո մեջ հերոսին», «Եթե Աստված չլիներ, նրան անհնար կլիներ հորինել» և մի շարք այլ մտքեր արժանացան ներկաների ուշադրությանը՝ մղելով նրանց բանավեճի:
Դասի ընթացքում ամբիոնի վարիչ Ա. Հարությունյանը մասնագիտական գրքեր և «Գիտական Արցախ» պարբերականի մեկական օրինակ նվիրեց բանախոսներին, իսկ ավարտին ցուցադրվեց մի հատված ակադեմիկոս Վլ. Ներսեսյանցի՝ ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցից:
Բաց դասի մասնակիցները բավականին շատ տեղեկատվություն ստացան անվանի հայորդու գիտական հետազոտությունների, կյանքի և գործունեության մասին, որից կարելի էր եզրակացնել, որ Վլադիկ Ներսեսյանցը դիմել է ամենադժվար համարձակությանը՝ մտքի համարձակությանը:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...