logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

chuxuryan chuxuryan1

Պրոֆեսոր Ճուղուրյանն ամփոփեց դասավանդման իր «Էրազմուս+» պատմությունը

Մայիսի 13-ին Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը Հյուսիսային համալսարանի դասախոսներին և վարչական անձնակազմին ներկայացրեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Շչեցինի համալսարանի Տնտեսա­գի­տութ­­յան, ֆինանսների և կառավարման ֆակուլտետում կարդացած դասախոսությունների հաշվետվությունը:
Նախ ներկայացնելով լեհական բուհի հիմնադրման պատմությունը, պրոֆ. Ճուղուրյանը նշեց, որ ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում «Ֆի­նան­սա­կան հաշ­վետ­վութ­յուն­նե­րի միջազ­գա­յին չափանիշներ» թե­մայով 4 դասախոսություն է կարդացել մագիստրատուրայի ուսանողների համար:
Պրոֆ. Ճուղուրյանը նշեց նաև, որ հանդիպել է Տնտեսա­գի­տութ­­յան, ֆինանսների և կառավարման ֆակուլտետի ղեկավարի հետ, քննարկել երկու բուհերի համագործակցության նոր ձևաչափերը, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հյուսիսային համալսարանին ներառելու Շչեցինի համալսարանում նոր ձևավորվող Նորարարությունների խթանման հետազոտական կենտրոնի աշխատանքներում: Ըստ պրոֆ. Ճուղուրյանի՝ փոխադարձաբար վերլուծել են համագործակցության խորացման հնարավոր ուղիները և ստորագրել մտադրությունների նամակ, ինչը ենթադրում է համագործակցություն ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ համատեղ հոդվածների տպագրություն, ամառային մասնագիտական դպրոցների կազմակերպում և դրամաշնորհային ծրագրերի ներկայացում:  Համագործակցության խորացման շրջանակում Շչեցինի համալսարանի Տնտեսա­գի­տութ­­յան, ֆինանսների և կառավարման ֆակուլտետի ղեկավար Սեբաստիան Մայևսկին հոկտեմբերին բաց դասախոսություններով հանդես է գալու Հյուսիսային համալսարանում:
Դասախոսության ավարտին պրոֆ. Ճուղուրյանը պատասխանեց ներկաների հարցերին՝ անդրադառնալով Շչեցինի համալսարանի դասավանդման մեթոդներին, կրթության կազմակերպման գործընթացի ուժեղ և թույլ կողմերին: Ըստ դասախոսի՝ գործընկեր բուհում դասախոսական անձնակազմի ծանրաբեռնվածությունը փոքր է, մեծ տեղ է հատկացվում հետազոտական աշխատանքների խթանմանը, բացի այդ, պարտադիր չի համարվում դասապրոցեսին ուսանողների ֆիզիկական ներկայությունը, փոխարենը կարևորվում են պարբերական խորհրդատվություններն ու գործնական առաջադրանքների կատարումը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...