«Եթե իրազեկ ես, ուրեմն պաշտպանված ես»
Իսկ ինչպե՞ս լինել իրազեկ և ինչպե՞ս պաշտպանվել բռնությունից:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության փորձագետ Տաթևիկ Թոխյանը Հյուսիսային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց թրաֆիքինգի տեսակները, իրագործման ճանապարհները, կանխարգելման մեթոդները: Ուսանողներն ուղղեցին բազմաթիվ հարցեր՝ կապված կանանց և երեխաների թրաֆիքինգի, երևույթի տարածման պատճառների, հետևանքների, ռիսկերի հետ:
Իրավաբան-փորձագետը ներկայացրեց թրաֆիքինգի դրսևորման ձևերը՝ միաժամանակ նշելով այն միջոցները, որոնց պետք է դիմել բռնարարների ծուղակից խուսափելու համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն