logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

daad 2

Կրթական գործընթացների թափանցիկությունը և հասանելիությունը ուսանողների՝ բուհի հանդեպ վստահության կարևոր նախապայմանն է:

«DAAD Bologna Hub» ծրագրի՝ սեպտեմբերի 16-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության միջազգայնացմանը, գնահատմանը և որակի բարլավմանն առնչվող հարցեր: Կարևորելով կրթական գործընթացներում ուսանողների ներգրավվածության և ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը՝ փորձագետները նշեցին այն հիմնական սկզբունքները, որոց միջոցով հնարավոր կլինի ապահովել ինտերակտիվություն և ուսանողակենտրոն կրթական միջավայր:
Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ներկայացրեց մեր բուհում ուսումնական գործընթացը ուսանողներին հասանելի դարձնելու, նրանց ձայնը լսելի դարձնելու, գնահատման նոր մեթոդների մշակման, կրթության միջազգայնացման և շարժունության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները և այն նախաձեռնությունները, որոնք միտված են Հյուսիսային համալսարանում միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական գործընթաց ապահովելուն:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...