Տեղեկացնում ենք՝
- ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ քննաշրջանը սահմանված է մայիսի 15-23-ը, իսկ ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետն է հունիսի 1-ը։
- Ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կանցկացվի մայիսի 18-ից հունիսի 1-ը:
- Ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի կունենա հունիսի 8-ից հունիսի 19-ը:
- Առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի կիսամյակային քննությունները կանցկացվեն հունիսի 8-ից- հունիսի 26-ը։
- Հեռակա ուսուցման 1-4-րդ կուրսերի II կիսամյակի դասընթացը, ուսումնական պլաններով նախատեսված ժամաքանակներին համապատասխան, կկազմակերպվի հունիսի 22-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, քննաշրջանը՝ հուլիսի 13-17-ը: