Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Հայտարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում « SunnySchool» ուսումնական կենտրոնը իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» և «Android»ծրագրավորման դասընթացներ:
ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար կենտրոնը առաջարկում է դասընթացներին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76 տոկոս և ավելի:
Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝
«iOS» դասընթաց- https://edu.hti.am/trainings/ios
«Android» դասընթաց- https://edu.hti.am/trainings/android
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝+374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի՝
1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների,
2․ ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը։
Ուստի առաջարկում ենք Հյուսիսային համալսարանի այն բոլոր ուսանողներին, որոնք այս ծրագրի շահառուներն են, ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը՝
Հայտարարություն Արցախում ռազմական գործողություններին մասնակցած Հյուսիսային համալսարանի ուսանողների համար
Արցախում ռազմական գործողություններին մասնակցած Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ
Տեղեկացնում են, որ բուհի կողմից հավաքագրվում են Արցախյան երրորդ պատերազմին ձեր մասնակցության վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ՝ առաջիկայում հատկացվելիք զեղչերի և արտոնությունների չափն ու տեսակը որոշելու համար։
Ուստի խնդրում ենք բոլորիդ՝ ձեր դեկանատներ ներկայացնել համապատասխան տվյալներ՝ այս գործընթացը հնարավորինս արագ, օբյեկտիվ ու ի շահ ձեզ կազմակերպելու համար։
Արդյունքները կհրապարակվեն ամբողջական ու համակողմանի տեղեկատվություն հավաքելուց հետո։
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ձեր դեկանատների հետ։
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ
Առցանց համաժողով՝ Ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների համար
Դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։ Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով հետաքրքրվող հանրային լայն շրջանակների համար։ Միջոցառումն անցկացվելու է Zoom հարթակում, մասնակիցների գրանցումը ruslang.am կայքում կսկսվի դեկտեմբերի 2-ից։ «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը ՌԴ լուսավորության նախարարության, Երևանում Ռուսաստանի կրթության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը։
Նյութի հղումը՝ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3072618342965439
Արդյունավետ մեթոդներ՝ առցանց տիրույթում
Հարգելի գործընկերներ, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային
կենտրոնը (ՈԱԱԿ) իր լեհ գործընկերների հետ կազմակերպում է «Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ» առցանց դասընթացը՝ 120 րոպե տևողությամբ, անգլերեն լեզվով։ Այն վարելու են միջազգային ճանաչված փորձագետները։
Ընդունելով այն պարզ ճշմարտությունը, որ աշխարհն արդեն առաջվանը չէ, կրթական ոլորտի առաջնահերթություններից է դառնում առցանց դասավանդման մեթոդների յուրացումն ու կիրառումը։ Այս անչափ օգտակար դասընթացը կանցկացվի դեկտեմբերի 17–ին, ժամը 16:00։
Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցման և այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել՝
https://www.anqa.am/hy/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AB%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/?fbclid=IwAR2ZXb0CYVJ5-qXvTQB06pIkco1Ior4asuos0p0CWMt_hyYd9879CyOsFfY