logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

HAYTARARUTYUN

Արտերկրում դասավանդելու ևս մեկ հնարավորություն

 

Հարգելի գործընկերներ, Լեհաստանի Շեցինի համալսարանը պատրաստ է հյուրընկալել Հյուսիսային համալսարանի 2 դասախոսի՝ Էրազմուս+դասավանդման շարժունության ծրագիր իրականացնելու նպատակով:

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝

  1. Անձնագրի պատճենը

Ինքնակենսագրություն/Europass CV/

Մոտիվացիոն նամակ/ինչու եք ուզում գնալ Շեցինի համալսարան/,

Անգլերենի իմացության B2 մակարդակի փաստաթուղթ՝ առկայության դեպքում:

 

 katarine

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն: Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինասավորմամբ և նախատեսված է Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց համար՝ առանց տարիքային սահմանափակման: «ԿԱՏԱՐԻՆԵ» ծրագիրը մասնակիցներին կնախապատրաստի քաղաքականության ոլորտում հետագայում առաջնորդ դերեր ստանձնելուն՝ հնարավորություն տալով հմտություններ, կապեր և վստահություն ձեռք բերել՝ դեպի առաջնորդություն տանող ճանապարհին հաջողության հասնելու համար: 

Ծրագիրն անվճար է, և  NDI-ը կհոգա ընտրված մասնակիցների՝ ծրագրին առնչվող  բոլոր ծախսերը: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեսյբուքյան էջից՝ https://www.facebook.com/KatarineArm :  

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 24 հոկտեմբերի 2021թ.: 

Խնդրում ենք տարածել վերոնշյալ տեղեկատվությունն ակտիվ և առաջնորդ կանանց շրջանակներում։

Դիմումների հղում` 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdEgyHiKv3W_8tynKqfoqDfKWZzM-_sl_GAYt5y5R7o0C4UMQ/viewform

Շնորհակալ ենք համագործակցության համար:

granada

Հրավիրում ենք Հյուսիսային համալսարանի դասախոսների ուշադրությունը

Հյուսիսային համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի մեկ դասախոսի հնարավորություն կտրվի մեկնել Գրանադա և 5 աշխատանքային օր դասախոսել վերոնշյալ բուհում:
Բոլոր ծախսերը ֆինանսավորվում է «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրի կողմից:
Ծրագրին կարող են դիմել Հյուսիսային համալսարանի բոլոր ամբիոնների դասախոսները, որոնք ունեն անգլերենի իմացության B 2 մակարդակ:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ներառյալ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին ուղարկեն
1. անձնագրի լուսապատճենը,
2. ինքնակենսագրություն Europass CV ձևաչափով անգլերեն),
3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):

 

logo nu coloured

         «ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ»                                        
միջազգային գիտաժողով 

(ք. Երևան, 1-2 դեկտեմբերի, 2021թ.)

 

Հյուսիսային համալսարանը 2021թ. դեկտեմբերի 1-2-ը կազմակերպում է «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով՝  նվիրված բուհի հիմնադրման 25-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:

 

Գիտաժողովի բնագավառներն են՝

  • պատմություն,
  • իրավագիտություն,
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • արևելագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • բանասիրություն և լրագրություն:

Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով, և յուրաքանչյուր հեղինակ ստանալու է 1 անվճար օրինակ:
Բոլոր հոդվածներն ունենալու են DOI միջազգային ստանդարտ համարներ և հրապարակվելուց հետո տեղադրվելու են Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում (www.artsakhlib.am):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը լրացնել մասնակցության հայտը և զեկուցման հիմնադրույթների (թեզիսների) հետ միասին ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին:  

Գիտական աստիճան չունեցողները հայտի և հոդվածի հիմնադրույթների հետ միաժամանակ պետք է ուղարկեն գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը:

Գիտաժողովն անցկացվելու է առկա, հեռակա և հեռավար ձևաչափով:

Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:  

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենն ու անգլերենը: Օտար լեզուներով զեկուցումներն ուղեկցվելու են համաժամանակյա թարգմանությամբ:

Հոդվածին ներկայացվող տեխնիկական պահանջներն են՝

  1. Հոդվածը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word 2003 տեքստային խմբագրիչը,
  2. Հոդվածի հայերեն տեքստում օգտագործել Sylfaen, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները,
  3. Հոդվածի ծավալը՝ 8-15 էջ՝ ներառյալ ամփոփագրերը,
  4. Հոդվածի առաջին էջի մեջտեղում թավ (Bold) 13 pt տառաչափով գրվում է հոդվածի վերնագիրը, մեկ տող ներքև՝ էջի մեջտեղում, մեծատառով և թավ (Bold) 13 pt տառաչափով գրվում է հեղինակի անուն, ազգանունը,
  5. Մեկ տող ներքև գրվում է հեղինակի գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների), քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև նշվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն,
  6. Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 70-100 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները,
  7. Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Հիմնաբառեր» և նշել 7-10 հիմնաբառ,
  8. Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ,
  9. Էջի ֆորմատը՝ 170*240 մմ, լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ,
  10. Հիմնական տեքստը շարադրվում է 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1,15,
  11. Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև հիմնաբառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո,
  12. Հղումները տրվում են տողատակում՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջ(եր)ը,
  13. Հոդվածի բոլոր էջերը պետք է համարակալված լինեն էջի ներքևում (մեջտեղում):

 

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու:

Կեցության ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:

Գիտաժողովի կազմկոմիտե 

Կազմկոմիտեի նախագահ՝ Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տ.գ.թ. Մհեր Բորիսի Մակիչյան

Կազմկոմիտեի փոխնախագահ՝ Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռախոս՝ (+374) 10 55-41-35, (+374) 55 27-77-55,

Էլեկտրոնային  փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

lezuner

 Ինչպես դառնալ պոլիգլոտ

 
Ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00, տեղի կունենա բանաժողով՝ նվիրված Լեզուների եվրոպական օրվան՝ «Ինչպե՞ս դառնալ պոլիգլոտ» խորագրով:
Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 26-ին, իսկ այս տարի տոնի տասներորդ ամյակն է: Օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունը և յուրացումը ինչպես դպրոցներում, այնպես էլ դրանցից դուրս՝ մարդու ամբողջ կյանքի ընթացքում։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն լեզուների ծագումնաբանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, կներկայացվեն պատմություններ անվանի պոլիգլոտների կյանքից, կանցկացվի փոքր մրցույթ:
Միջոցառումը կվարի Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը:
Բանաժողովը նախատեսված է Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտների և բժշկական քոլեջի ուսանողների համար:
«Ինչպե՞ս» դառնալ պոլիգլոտ» խորագրով միջոցառումը տեղի կունենա համալսարանի մեծ դահլիճում (6-րդ հարկ):

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...