logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

School 01

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում:
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
  • Ծանոթություն «ԻԲՈՒՀ» էլեկտրոնային կառավարման և «MOODLE» էլեկտրոնային ուսուցման համակարգերի հետ:
  • Էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:
  • Adobe Illustrator, Adobe Indesign, Adobe Photoshop ծրագրերի իմացություն:
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն:
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:
  • Թիմում աշխատելու ունակություն:
  • Խնդիրներն արագ լուծելու կարողություն:

Դիմումի ընթացակարգ

Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրական (CV) ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «ՏՏ մասնագետ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.08.2020թ.:

Anna Astvacaturyan

                                                                       Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ, դասախոսներ, լայն հանրության ներկայացուցիչներ

Ս.թ. սեպտեմբերի 25-ին,  ժամը 15.00-17.00, Հյուսիսային համալսարանի ուսանողների (նախ և առաջ՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների), դասախոսների և հանրության այլ ներկայացուցիչների համար ZOOM հարթակում բաց դասախոսություն կկարդա ամերիկահայ գրող, հասարակական գործիչ և ակտիվիստ, իրավագիտության դոկտոր, ԱՄՆ Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի փոխնախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Դասախոսության թեման է՝ «Արցախի հայության դրությունը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի տեսանկյունից. Բաքվի հայերը՝ մոռացված փախստականներ, և հայկական Սփյուռքի քաղաքական աջակցությունը Արցախին»:

 Աննա Աստվածատուրյան Թերքոթը դասախոսությունը կկարդա ռուսերենով:

Դասախոսության ինտերակտիվությունը պահպանելու, մասնակիցների հետ առցանց շփման բարձր մակարդակ ապահովելու համար ունկնդիրների թիվը սահմանափակ է՝ շուրջ 60 մասնակից:

Գրանցվելու համար խնդրում ենք էլ․ նամակ  ուղարկել (նշելով անուն, ազգանունը, ուսումնական կամ այլ հաստատությունը, պաշտոնը, հեռախոսի համարը և էլեկտրոնային հասցեն ) Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով՝ նամակի «թեմա» բաժնում նշելով Աննա Աստվածատուրյանի գրքի վերնագիրը՝ «Արտաքսման մի պատմություն» կամ «Nowhere, A story of Exhile» կամ էլ «Изгнание в никуда»:

Դասախոսության մասնակիցը դառնալու համար կարող եք գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ս.թ. սեպտեմբերի 21-ից 22-ը բոլոր գրանցված մասնակիցները կստանան նամակ՝ դասախոսության մասնակցության համապատասխան հղումով:

unnamed

Հարգելի ուսանողներ,
այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակները կարող եք ձեռք բերել՝ դիմելով
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով: Մեր աշխատակիցը ձեզ կուղարկի պահանջված գրականությանը լինկը կամ PDF տարբերակը սեղմ ժամկետում:
Հավելենք, որ Հյուսիսային համալսարանի մասնագիտական գրականության էլեկտրոնային պաշարները մշտապես համալրվում են՝ նկատի ունենալով ուսանողների պահանջները:

School 01

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնի համար:

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

  • ունենա գիտական աստիճան և/կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գի­տամանկավարժական աշխա­տանքի փորձ,
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմա­տիվ իրա­վա­­կան ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներ­քին կարգա­պահական կանոնները և այլ իրավական ակտեր,
  • իմանա ամբիոնի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանը միտված առաջավոր փորձը և մեթոդաբանությունը, գիտահետազոտական ուղ­ղու­թյունների իրականացման հիմնական ձևերը,
  • տիրապետի առնվազն 2 օտար լեզվի,
  • տիրապետի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներով աշխա­տելու հմտու­թյուններին (Microsoft Word, Excel, Power Point ծրագրերին):

Դիմումի ընթացակարգ

Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել  դիմումի ձևը, լրացնել և ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «Ամբիոնի վարիչի տեղակալ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.20թ.:

interforum

Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայով միջազգային ֆորումին, որը տեղի կունենան 2020 թվականի  սեպտեմբերի 22-24 Մոսկվայում։ Ֆորումի կազմակերպիչներն են Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը և Միջտարածաշրջանային փորձագիտական ​​կենտրոնը:

Ֆորումին կարող  են մասնակցել 18-ից 35 տարեկան երիտասարդ տնտեսագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ, պատմաբաններ, կառավարիչներ, դիտորդներ և լրագրողներ Եվրասիական տնտեսական միության երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան):

Միջոցառման շրջանակներում կանցկացվի «ԵՏՄ միջազգային մոդելը» բիզնես խաղը,  «Մեծ Եվրասիա - 2030» գիտաժողովը, ինչպես նաև տեղի կունենա մեդիա- մրցանակի շնորհանդես:

ֆորումի շրջանակներում կլինեն  մի շարք դասախոսություններ և վարպետության դասեր տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության և գիտական ​​գործունեության ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

Մրցույթի հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից և կստանան դրամաշնորհ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 1-ը:  Մանրամասների համար էլ ․ նամակ ուղարկեք Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով, թեմա բաժնում նշելով   «Եվրասիական տարածաշրջան»։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...