logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

School 01

Հիմնական պարտականությունները՝

  • Որակի ապահովման վարչության պետի ղեկավարությամբ իրականացնում է վարչության ընթացիկ գործունեությունը, ապահովում է վարչության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացումը,
  • մասնակցում է համալսարանի որակի ներքին ապահովման /ինքնավերլուծություն/ գործընթացին,
  • մասնակցում է համալսարանի որակի արտաքին ապահովման /փորձաքննություն/ գործընթացին,
  • Որակի ապահովման գործընթացները կարգավորող փաստաթղթերի թարգմանություն,
  • իրականացնում է աշխատանքի անհատական պլանով և աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտականությունները:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է կրթության կառավարման ոլորտում,
  • ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի, Բոլոնյան գործընթացը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point)

Դիմելու վերջնաժամկետը՝

1  դեկտեմբերի 2019թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել  հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել, 010 55 40 56,

HAYTARARUTYUN  

 

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնի համար:

 

Հիմնական պահանջները՝

  • ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակա­­զմակերպական աշխատանքի փորձ,
  • տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
  • ունի մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
  • իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • ունի համակարգչով աշխատելու ունակություն,
  • կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:

Դիմելու վերջնաժամկետը՝

1 նոյեմբերի 2019թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Մրցույթին մասնակցելու կարգի և հիմնական պարտականություններին ծանոթանալու համար զանգահարել    010 55 40 56 

 

[1]   Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան:

 

 

logo nu coloured 

Բացառիկ հնարավորություն Հյուսիսային համալսարանի  ուսանողների համար

Հնարավորություն  2019-2020 ուստարվա ուսումնառության  1 կիսամյակը շարունակելու  Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցում:

Ծրագրին կարող են դիմել 3-4-րդ կուրսերի ուսանողները: Ուսումնառությունը անվճար հիմունքներով է, ուսանողը միայն պետք է վճարի մեկնման և վերադարձի, կեցության, սննդի և վիզայի համար:

Հյուսիային համալսարանի  ղեկավարությունը ընտրված ուսանողին կօժանդակի վերջինիս ուսման վարձի 50 տոկոսի չափով:

Անգլերենի իմացության միջին մակարդակը պարտադիր է:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին

                                                                    ( Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։)

HAYTARARUTYUN Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ  IV International ERASMUS+ KA107 Staff Week-ին մասնակցելու համար

 

 

 

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Լեհաստանի  Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի կողմից կազմակերպվող  IV International ERASMUS+ KA107 Staff Week (հոկտեմբերի 7-11) մասնկացելու համար։

Դիմել ցանկացող դասախոսները իրենց անգլերեն  ինքնակենսագրականները  պետք է ներկայացնեն Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին։ Ընտրությունը կատավելու  է  Լեհաստանի  Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի ներկայացուցիչների կողմից։

 Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին։

HAYTARARUTYUN

 ԲԿԲՓ աշխատաժողով-վերապատրաստում

«Համալսարանական կառավարման ամբողջական մոտեցում և վերջնաարդյունքների հանդեպ համընդհանուր պատասխանատվություն» եվրոպական փորձագետ Դոկտոր Փոլ Օլիարի մասնակցությամբ /Ուոթերֆորդի տեխնոլոգիական համալսարան,Իռլանդիա/

 

5-6 սեպտեմբեր, 2019

Անցկացման վայրը՝ Հյուսիսային համալսարան, Ալեք Մանուկյան 15 ա, Երևան, Հայաստան, 6-րդ հարկ, նիստերի դահլիճ

Աշխատաժողով-վերապատրաստման նպատակն է աջակցել համալսարանների վարչական աշխատակազմերին, կառավարիչներին զարգացնել և ներդնել, ինչպես նաև կիրառել կառավարման ամբողջական մոտեցումը համալսարանի կառավարման գործընթացներում: Հարկավոր է սովորել, թե ինչպես հստակեցնել համալսարանական կառույցների դերակատարությունները և պատասխանատվությունները համալսարանի ընդհանուր կառավարման համակարգում, ինչպես նաև ստեղծել ամուր փոխկապակցվածություն այդ դերակատարությունների, պատասխանատվությունների, կրթական վերջնաարդյունքների և բուհերի հիմնական ցուցանիշների միջև: Համալսարանները պետք է ավելացնեն անհատների, կառուցվածքային միավորների, ֆակուլտետների, տնօրենների կշիռը համալսարանի կառավարման գործընթացում:

Կրթական վերջնաարդյունքներ՝ մասնակիցները պետք է սովորեն, թե ինչպես պետք է կարողանան ձևավորել համալսարանների ստորաբաժանումների պատասխանատվության շրջանակը աշխատակազմի ներգրավման, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ռազմավարական ուղղություներով:

Թիրախային խմբեր՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, վարչակազմի այլ ներկայացուցիչներ՝ ներգրավված համալսարանի կառավարման գործընթացում (դեկաններ, ամբիոնի վարիչներ, որակի ապահովման բաժնի աշխատակիցներ, դասախոսներ, որոք հանդիսանում են համալսարանի գիտխորհրդների, խորհրդների անդամներ, արտաքին շահեկիցներ, որոնք ներգրավված են համալսարանների կառավարման մարմիններում, ուսխորհրդների ղեկավարներ):

 Օրակարգ

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...