logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար.

  • Տնտեսագիտության և կառավարման
  • Մանկավարժության և հոգեբանության 

Հիմնական պահանջները՝

  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակա­­զմակերպական աշխատանքի փորձ,
  • տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
  • մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
  • իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով աշխատելու ունակություն,
  • կարողանա և± բանավոր, և± գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:
  • գրավոր դիմում,
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ, ժամը 9.30-ից 17.00-ը (բացի շաբաթ, կիրակի օրերից), Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 15 ա, 3-րդ հարկ):

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

 

[1]   Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան:

 university 2  logo nu coloured          erasmusplus

Հոկտեմբերի 8-ին Հյուսիսային համալսարանում ամփոփվեցին  Լեհաստանի  ժեշուվի համալսարանում կայանալիք դասախոսական շարժունություն մրցույթի արդյունքները, որը տեղի է ունենալու միջազգային «Erasmus +» ծրագրի, Հյուսիսային համալսարանի և Ժեշուվի համալսարանի միջև կնքված համագործակցության շրջանակներում:Մրցույթին դիմել էին 6 դասախոս, որից ընդամենը մեկը դրամաշնորհ ստանալու հնարավորություն ուներ:Հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ անգլերեն լեզվի հմտությունները, համալսարանում աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները և այլ գործոններ, հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ, դասախոս`  Քրիստինե Ռշտունին:

Շնորհավորում ենք Քրիստինե Ռշտունուն և մաղթում արդյունավետ համագործակցություն:

School 01


Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Որակի ապահովման վարչության մասնագետի թափուր պաշտոնի համար.

Հիմնական պարտականությունները՝

  • Որակի ապահովման վարչության պետի ղեկավարությամբ իրականացնում է վարչության ընթացիկ գործունեությունը, ապահովում է վարչության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացումը,
  • մասնակցում է համալսարանի որակի ներքին ապահովման /ինքնավերլուծություն/ գործընթացին,
  • մասնակցում է համալսարանի որակի արտաքին ապահովման /փորձաքննություն/ գործընթացին,
  • Որակի ապահովման գործընթացները կարգավորող փաստաթղթերի թարգմանություն,
  • իրականացնում է աշխատանքի անհատական պլանով և աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտականությունները:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է կրթության կառավարման ոլորտում,
  • ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի, Բոլոնյան գործընթացը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն ,
  • համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point)

Դիմելու վերջնաժամկետը՝

3  հոկտեմբերի 2018թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել  հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել, 010 55 40 56, 093 50 14 11, 093 23 37 46

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...