Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՐԿՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հյուսիսային համալսարանն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքել են համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը համատեղ կիրականացնեն կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ծրագրեր, տեղեկատվական և մարզամշակութային միջոցառումներ, ուսանողների և դասախոսների փոխանակում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին
(Երևան, 2021թ. դեկտեմբերի 1-2)
Հյուսիսային համալսարանում 2021թ. դեկտեմբերի 1-2-ը կազմակերպվում է «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 25-ամյակին:
Զեկուցումները կանցկացվեն մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝ իրավագիտության, քաղաքագիտության և պատմության, բանասիրության և լրագրության, տնտեսագիտության, մանկավարժության:
Գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների զեկուցումները կուղեկցվեն համաժամանակյա (սինխրոն) թարգմանություններով:
«ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
խորագրով միջազգային գիտաժողովի եռալեզու ծրագիր։
Նոյեմբերի 18-ին Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հումանիզմի հիմնախնդիրները ժամանակակից աշխարհում» խորագրով կլոր սեղան՝ նվիրված փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հյուսիսային համալսարանի երկարամյա պրոռեկտոր, Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի նախկին ղեկավար, մեծ հումանիստ Գրիգոր Եգորի Ասատրյանի հիշատակին:
Կլոր սեղանը վարել է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Գրիգոր Ասատրյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
Կլոր սեղանին մասնակցել են հումանիզմի հիմնախնդրով զբաղվող աշխարհի տարբեր երկրների մի շարք գիտնականներ:
Կլոր սեղանի մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղերձ է հղել Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու Մհեր Մակիչյանը՝ արժևորելով Գրիգոր Ասատրյանի դերակատարությունն ու թողած ժառանգությունը համալսարանի կյանքում:
Ռեկտորի ուղերձը ներկայացրել է Հյուսիսային համալսարանի Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը:
Կլոր սեղանին Ավետիք Հարությունյանը հանդես է եկել «Մարդը որպես բարձրագույն արժեք» դրույթի ամրագրման հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանադրություններում» զեկուցմամբ: