logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

tumanyan gitajoxov2

Ամենաթումանյանական կրթօջախն այսօր Թումանյանի օջախում էր։
Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Թումանյանը ուսանողի աչքերով» միջբուհական ուսանողական աշխատաժողովը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 100-ամյա տարելիցին։ Աշխատաժողովին մասնակցում էին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Հյուսիսային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Հ․ Թումանյանի թանգարնի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում առանձնահատուկ արժևորեց այն մեծ սերը, որ տածում է Հյուսիսային համալսարանը հանճարեղ լոռեցու նկատմամբ և այն յուրօրինակ ակնածանքը, որի շնորհիվ տասնամյակների ընթացքում ձևավորվել են համալսարանի թումանյանական ավանդույթները։
ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանի կատարմամբ «Անուշի արիան» աշխատաժողովի գեղեցիկ վարագույրն էր։
Օրը թումանյանական էր և տիեզերական լոռեցու անեզր աշխարհը հյուսիսայինցիների գրչով եկել, ամփոփվել էր իր իսկ թանգարանի կամարների տակ՝ ի հաստատումն մեծ մտածողի մարգարեական խոսքի․ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ»․․․
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

olim. qolej

Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հյուրընկալել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին:
Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն արյունահոսության, ջրահեղձման, կոտրվածքների, սիրտ-թոքային անբավարարության դեպքում։
Ինչպե՞ս մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերոջը՝ պահպանելով «մի՛ վնասիր» սկզբունքը:
Մեր ուսանողներն ապագա օլիմպիական չեմպիոններին ծանոթացնում են առաջին բուժօգնության կանոններին և արտակարգ իրավիճակներում գրագետ օգնություն ցուցաբերելու հմտություններին: Պարտադիր զինվորական ծառայություն անցած և 44-օրյա պատերազմի մասնակից մեր ուսանողները փոխանցում են բանակին հատուկ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հմտություններ:
Հյուսիսային համալսարանի արդյունավետ համագործակցությունը տարբեր կրթական հաստատությունների հետ շարունակական է։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

expo expo11 expo21

«Կրթություն և կարիերա EXPO-2023» ցուցահանդեսը համախմբել էր կրթության ոլորտի լավագույն բուհերին և կրթական հաստատություններին: Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին Հյուսիսային համալսարանի մասնակցությունը ևս հետաքրքիր էր, հագեցած և արդյունավետ։ Տարաբնույթ հանդիպումներ, քննարկումներ, միջազգային համագործակցության նոր հնարավորություններ… «Կրթություն և կարիերա» EXPO 2023- ի շրջանակում Հյուսիսային համալսարանի և Ֆինլանդիայի Հարավային Սավոյի ԻՍԻԴՅՈՒ ( ESEDU) մասնագիտական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շնորհիվ Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտական ծրագիրը կիրականացվի կրկնակի դիպլոմի և որակավորման ձևաչափով։ Բժշկական քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան ուսանել ֆիննական քոլեջում և ստանալ նաև միջին մասնագիտական որակավորում՝ «Պատրոնաժային քույրական գործ » մասնագիտությամբ։ Հյուսիսային համալսարանը որակյալ կրթության նոր դռներ է բացում:
 
 Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 
 
 
Seen by Աստղիկ Աբրահամյան at 12:43

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...