logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

mari

Վառ ու գունագեղ, ռեժիսորական ու սցենարական յուրահատուկ լուծումներով. այսպիսին էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Հակոբյանի «Քո ձեռքերը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որը  տեղի ունեցավ հենց հարազատ բուհում:  

Ժողովածուն սիրո ու վերածննդի, ապրելու և արարելու մասին է:

«Ձեռքերը խորհուրդ ունեն, նրանք կարող են պաշտպանել քեզ, փայփայել, հանել անդունդներից և տանել դեպի բարձունք: Որքան էլ դժվար լինի ճանապարհն ու քարքարոտ, եթե ձեռքդ բռնող ու քեզ հետ քայլող կա, դու պաշտպանված ես, դու ուժեղ ես ու ավելի ինքնավստահ,-գրքի մասին խոսելիս ասում է Մարին:

Շնորհանդեսի ժամանակ հնչեցին երգեր ու բանաստեղծություններ բուհի ավագ դպրոցի սաների և ուսանողների  կատարմամբ, Մարին ինքն էլ հանդես եկավ հեղինակային երգերով:

Գեղեցիկ ձևավորված բեմը, գրական-երաժշտական կոմպոզիցիան, բանաստեղծությունների թատերականացված մատուցումը, պարային համույթների հիանալի կատարումները ներկաներին  պարգևեցին անկրկնելի պահեր:

Բանաստեղծական տաղանդով օժտված, ծնունդով Մովսես գյուղից Մարի Հակոբյանը Հյուսիսային համալսարանում ստանում էի իր երկրորդ կրթությունը: Ավարտելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  ռեժիսուրայի ֆակուլտետը՝ նա այս անգամ ընտրեց իրավաբանի մասնագիտությունը՝ դառնալով Հյուսիսային համալսարանի  լավագույն ուսանողներից  մեկը:

«Ժողովածուի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հյուսիսային համալսարանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ուսանողների ընտանիքներին,-տեղեկացնում է Մարին՝ շնորհակալություն հայտնելով շնորհանդեսը կազմակերպելիս իրեն  աջակցողներին՝ շեշտելով հատկապես բուհի ռեկտոր Մհեր Մակիչյանի ներդրումն այդ հարցում:

«Քո ձեռքերը» բանաստեղծությունների ժողովածուն երիտասարդ գրողի երկրորդ գիրքն է՝ լի բանաստեղծական գյուտերով, իսկ շնորհանդեսը, ինչպես նշեց սցենարիստ, ռեժիսոր Լ. Անթառանյանը, նրա վառ անհատականության, ռեժիսորական տաղանդի դրսևորումը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

 
 
ANAHIT
 
Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի ղեկավար է նշանակվել Անահիտ Մուկուչյանը: Վստահ ենք, որ նորանշանակ ղեկավարն արժանի փոխարինողն է լինելու բաժանմունքի արդեն նախկին տնօրեն Ա. Մակիչյանի, որն իր կառավարչական ողջ հմտություններն ու գիտելիքները տարիներ շարունակ ներդրել է ի նպաստ բաժանմունքի զարգացմանն ու առաջընթացին:
Մաղթում ենք պարոն Մակիչյանին քաջ առողջություն և համոզված ենք, որ նա իր խորհուրդներով ու մեծ կենսափորձով դեռ երկար ժամանակ օգտակար է լինելու հարազատ կրթօջախին:
Իսկ տիկին Ա. Մուկուչյանին շնորհավորում ենք պատասխանատու աշխատանքի նշանակվելու առթիվ: Բաժանմունքում աշխատելու ողջ ընթացքում նա իրեն դրսևորել է որպես բարձ որակավորում ունեցող մասնագետ, կազմակերպչական տաղանդով օժտված, նոր գիտելիքներ յուրացնելուն միշտ պատրաստ ու բարեհամբույր անձնավորություն:
Տիկին Անահիտ Մուկուչյանին մաղթում ենք արգասավոր աշխատանքի երկար տարիներ:
Ա. Մուկուչյանը 1998-2008թթ. սովորել է Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2013թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը: 2013-2015թթ. սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը՝ այդ ընթացքում ստանալով անվանական կրթաթոշակ:
2014-16թթ. աշխատել է Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի:
2016 թվականից մինչ օրս աշխատում է Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում որպես պատմության դասախոս:
2017-2018թթ.՝ Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում որպես ղեկավարի օգնական:
2018 թվականից մինչ օրս աշխատում է Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչությունում որպես կրտսեր, ապա առաջատար մասնագետ:
Ա. Մուկուչյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, հանդես է եկել զեկուցումներով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, առանձնահատկությունների, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման խնդիրների և հրեական Հոլոքոստի հետ պատմահամեմատական վերլուծություններով:
Արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի թե՛ Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին, թե՛ Հյուսիսային համալսարանում աշխատելու ընթացքում:
2019 թվականից սովորում է Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայում՝ «Կրթության կառավարում» կրթական ծրագրով:

shecin

Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի մեկ ուսանողի հնարավորություն կտրվի  2021-2022 ուսումնական տարվա մեկ կիսամյակ սովորել  վերոնշյալ բուհում:

Բոլոր ծախսերը ֆինանսավորվում են Էրազմուս+  միջազգային փոխանակման ծրագրի  կողմից:

Ծրագրին կարող են դիմել տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության և օտար լեզուների  բաժինների այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են Հյուսիսային համալսարանի  առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ  կուրսերում,
  • սովորում են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն հասարակական ակտիվություն:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև մայիսի 10-ը  ներառյալ արտաքին կապերի բաժնի  էլեկտրոնայի փոստին  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ուղարկել կամ անձամբ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն  (անգլերեն),
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Հարցերի դեպքում կարող եք դիմել  Արտաքին կապերի բաժին:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...