logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

MOMAVAR Small

Մուշեղ Ժիրայրի Աբովյան
Եվս մի անուն գրվեց հավերժական փառքի մատյանում: Դարեր անց սերունդները հպարտությամբ են թերթելու այս մատյանը, որի յուրաքանչյուր տող գրվում է ցավով ու ափսոսանքով, բայց միաժամանակ հողը արյունով պահած հերոսների հանդեպ խորին խոնարհումով ու խնկարկումով: Մուշեղը վաղը դառնալու էր 28 տարեկան: Չդարձավ: Հոկտեմբերի 4-ին թշնամու գնդակը ցիրուցան արեց նրա՝ ապրելու ու արարելու բոլոր երազները: Սովորում էր Երևանի Հյուսիասային համալսարանի Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի 4-րդ կուրսում: Դեկան Քրիստինե Բայրամյանի հուշերում Մուշեղը ամաչկոտ ուսանող էր՝ համեստ ու մեծահոգի:
Հարցնում էր.
-Մուշեղ ջան, քո այս բնավորությամբ, ո՞նց ես կարողանում դիրքերում ծառայել։
- Էնդեղ ուրիշ եմ, ընկեր Բայրամյան, -պատասխանում էր նույն համեստությամբ…
Համալսարանում մոմավառություն է. համալսարանի ղեկավար կազմը, դասախոսները, ուսանողները, Մուշեղի ընկերները, ծանոթ ու անծանոթ անցորդները մոմի լույսին խառնած իրենց երախտիքն են հղում հավերժի ճամփան բռնած հերոսին: Այստեղ են նաև նրա քույրերը, ովքեր այսուհետ պիտի ապրեն ցավի ու հպարտության խաչմերուկում:

vorak

              Նոր որակ հաղորդել որակի ապահովման համակարգին

           Հոկտեմբերի 2-4-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ  «ՄԿԾ որակի ապահովման համակարգ» թեմայով դասընթաց, որին մասնակցում  էին տարբեր բուհերից ամբիոնի վարիչներ, դեկաններ, ՄԿԾ-ների պատասխանատուներ: Հյուսիսային համալսարանից մասնակցում էին  տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ պրն Ա. Ճուղուրյանը, որակի վարչության պետ Ն. Սիրականյանը և ուսումնական վարչության գլխավոր մասնագետ Ա. Սարգսյանը: Դասընթացը վարում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը։

         Եռօրյա դասընթացի շրջանակներում քննարկվեցին ՄԿԾ-ների ուժեղ և թույլ կողմերը: Կարևորվեց հատկապես ՄԿԾ-ի համապատասխանությունը շուկայի պահանջներին, ՈԱՇ-ի պահանջներին և ԲՈՒՀ-ի առաքելությանը, մասնագիտական ակնկալիքներին և  շրջանավարտների ու միջազգային շահակիցների կողմից շրջանավարտների որակի հավաստումը:

Քննարկվեցին ՄԿԾ-ի որակի ապահովման մեխանիզմները, որոնք հիմնականում կապված էին մասնագիտական դաշտում շուկայի կարիքների վերլուծության, ՈԱՇ-ի բնութագրիչների և ՄԿԾ-ի կրթական վերջնարդյունքների համեմատական վերլուծության, մատրիցայի կազմման, գործատուների հետ հանդիպման և հարցման, շրջանավարտների մասնագիտական հաջողությունների և այլ գործոնների հետ:Հանգամանորեն խոսվեց  նաև  դասընթացի պլանավորման, ուսանողի առաջընթացի ճանապարհային քարտեզի, դասընթացը մոդուլներով իրականացնելու, ՄԿԾ-ի գնահատման չափանիշների, ուսումնական պլանների մասին:Դասընթացում տեղ էին գտել նաև գործնական աշխատանքները, որոնք էլ ավելի նպատակային դարձրեցին վերապատրաստումը: Տարբեր ՄՈՒՀ-երի  ներկայացուցիչները կիսեցին իրենց փորձը,խոսեցին ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:
Դասընթացն արդյունավետ էր և հետաքրքիր:

        

         

lezu4

Ինչու պետք է սովորել օտար լեզուներ

Այս հարցին այսօր հանգամանալից պատասխան տրվեց Հյուսիսային համալսարանում անցկացված «բաց» դասի ժամանակ, որին մասնակցում էին բուհի ավագ դպրոցի աշակերտները: Դասը, որը  նվիրված էր Լեզուների  եվրոպական օրվան, անցկացրեց համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների  գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը: Նա սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց օրվա խորհուրդը, մասնակիցներին պատմեց  տոնի սկզբնավորման մասին(այն հռչակվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2001 թվականի դեկտեմբերի 6-ին և նշվում է սեպտեմբերի 26-ին): Լ. Ֆլջյանը նշեց, որ օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունն ու յուրացումը, քանի որ բազմալեզվությունը մարդուն հնարավորություն է տալիս ստեղծել ավելի լայն կապեր ու շփումներ և կյանքում լինել առավել հաջողակ: Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ տոնը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց՝ մղելով նրանց ավելի շատ լեզուների տիրապետելու և դրանով իսկ այլ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու:

Պրոֆեսոր Լ. Ֆլջյանը մասնակիցներին ներկայացրեց աշխարհի ամենատարածված լեզուները, աշխարհի ամենաիմաստալից բառերը, ամենաքիչ տառեր ունեցող այբուբենը, ամենահետաքրքիր լեզուները և ամենաշատ լեզուներ իմացող մարդկանց:

Բանախոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ օտար լեզուների իմացությունը էապես բարելավում է մարդու առողջությունը, խթանում ուղեղի աշխատանքն ու լավացնում հիշողությունը:

Ավարտին Լ. Ֆլջյանը հետաքրքիր մրցույթներ անցկացրեց, որի հաղթողները ստացան հատուկ նվերներ:

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Գլխավոր նորություններ