logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

DSC 0138  Ֆակուլտետային խորհուրդների ընտրություններ

Հաջողությամբ ավարտվեց «Բանասիրություն և մանկավարժություն»  ֆակուլտետի ուսանողական խորհրդի նիստը, որի ընթացքում ֆակուլտետային խորհրդի նախագահ վերընտրվեց «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Հովհաննիսյանը, օգնականներ՝ «Տարրական մանկավարժություն և  մեթոդիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Հովսեփյանն ու Անահիտ Ալեքսանյանը: Շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ գործունեություն:

Ժողովի ընթացում ընտրվեցին նաև ուսանողական խորհրդի՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք հաշվետու-ընտրական կոնֆերանսի մասնակիցները:

Նշենք, որ շաբաթվա ընթացքում բուհի մյուս՝ «Իրավագիտություն» և «Տնտեսագիտություն, կառավարում և հաշվողական տեխնիկա» ֆակուլտետներում ևս ընթացել են նմանօրինակ ժողովներ:

LP university 

Հյուսիսային համալսարանի միջազգային գործընկերների թիվը համալրվել է ևս մեկով

Վերջերս  Հյուսիսային համալասարանը երկկողմ համաձայնագիր կնքեց  Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանի հետ :

Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանը հիմնադրվել է 1992 թվականին և ունի 11 ֆակուլտետ, 31 բակալավրիատի, 30 մագիստրոսական և 8 ասպիրանտական ծրագիր: Պայմանագրի շնորհիվ նոր հնարավորություններ կընձեռվի ինչպես ուսանողների, այնպես էլ երիտասարդ հետազոտողների և դասախոսների համար:

Հյուսիսային համալսարանը ռուսական բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի, և ապագայում էլ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը:

COOPERATION

Նոր համագործակցության սկիզբ.


 Հյուսիսային համալսարանը  և Լատվիայի համալսարանը
այսուհետ գործընկերներ են




2019 թվականի հունիսի 26ին Հյուսիսային համալասարանի արտաքին կապերի բաժնի ջանքերով երկկողմ համաձայնագիր կնքվեց Հյուսիսային համալսարանի և Ռիգայում գտնվող Լատվիայի hամալսարանի միջև:

Լատվիայի համալսարանը հիմնադրվել է 1919 թվականին և ունի 13 ֆակուլտետ: Համագործակցությունն ուղղված է խթանելու երկկողմ հարբերությունները ակադեմիական և գիտական ոլորտում:

Միջազգային գործընկերների շարքում  Լատվիայի համալսարանը առանձնահատուկ դեր ունի և նոր հեռանկարներ է բացում Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար: Առաջիկայում  նախատեսվում է առավել ընդլայնել համագործակցության շրջանակը:

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Գլխավոր նորություններ