logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

APRILYAN1    APRILYAN2

«Թող այլևս երբեք առիթ չլինի նրանց սխրանքը կրկնելու...»

Ուսանողական խորհրդի  նախաձեռնությամբ (նախագահ՝ Անի Ալեքսանյան, տեղակալ՝ Պողոս Ստամբուլյան) Հյուսիսային համալսարանում բացվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի  հերոսների անվան լսարան: Նախ ամբողջությամբ նորոգվեց իրավաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը, կահավորվեց, իսկ պատերին փակցված նկարները, կենսագրական տեղեկություններն ու քառօրյայի հերոս տղաների մասին պատմող նյութերը նորաստեղծ լսարանին  հաղորդեցին անմեկնելի մի մթնոլորտ, իսկ ներկաներին այնպիսի մի զգացողություն, ասես նրանք բոլորը՝ գիտակցված մահն ընտրողները, ողջ են բոլոր ողջերից և պատից ժպտացող նկարներից նրանք պատգամում են չհանձնվել երբեք…

Միջոցառմանը ներկա էին Ապրիլյան պատերազմի հերոսներ Ռոբերտ Աբաջյանի պապը, Ադամ Սահակյանի մայրը, Քառօրյայի մասնակից Գևորգ Մանուկյանը, ինչպես նաև համալսարանի աշխատակիցներ և ուսանողներ:

Հուզիչ էր Ադամ Սահակյանի մոր խոսքը.«Մեր զավակները կանխել են աշխարհաքաղաքական աղետը: Նրանք զոհվեցին՝ ձեզ կտակելով իրենց կիսատ թողած գործերը: Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ ասես կորցրած լինեն հոգիները: Այն, որ այսօր ձեր համալսարանում  Ապրիլյան քառօրյա պատերազմի  հերոսների անվան լսարան է բացվում, խոսում է այն մասին, որ այստեղ հոգի և սիրտ ունեցող մարդիկ են սովորում և աշխատում»: Իսկ Գևորգ Մանուկյանը նշեց. «Թող այլևս երբեք առիթ չլինի նրանց սխրանքը կրկնելու...»:

                                                                                                AP8ILYAN3

SHRJANAVART1     SHRJANAVART4

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
(կամ ախր ես ինչպե ՜ ս վեր կենամ գնամ)

Հունիսի 28-ին համալսարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ առկա ուսուցման ֆակուլտետների շրջանավարտների գերազանցության դիպլոմների հանձնման և լավագույն աշխատակիցների և ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում ամփոփվեց ուսումնական տարին, ի մի բերվեցին կատարված աշխատանքները, պարգևատրվեցին այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր իրենց աշխատանքով և ուսումնառությամբ նպաստել են բուհի նախանշած ծրագրերի իրագործմանը:
Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, դասախոսական և վարչական կազմը, ինչպես նաև հարգարժան հյուրեր`
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիետա Սուքիասյանը, այլք:

 

Ռեկտոր Բորիս Մակիչյանը ողջույնի խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ  բուհն ավարտած ուսանողները կյանք են մտնելու գիտելիքների հարուստ պաշարով, ինչի վկայությունն էր ավարտական քննությունների հաջող ավարտը: Նա բարի երթ մաղթեց շրջանավարտներին՝ ցանկանալով կյանքում ու մասնագիտական գործունեության մեջ բազում հաջողություններ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը դասավանդել է իրավաբանության ֆակուլտետում, իր խոսքում նշեց. «Վեց տարի աշխատել եմ  Հյուսիսային համալսարանում, շատ պայծառ ու լուսավոր օրեր եմ անցկացրել այստեղ:  Բուհում իմ աշխատանքային գործունեությունը համընկավ հավատարմագրման գործընթացին: Հիշում եմ՝ բառացիորեն նվաճեցինք իրավաբանության ֆակուլտետի հավատարմագրումը: Որքան նվիրվածություն կար յուրաքանչյուր աշխատակցի և հատկապես ռեկտորի գործունեության մեջ: Հենց պարոն Մակիչյանի մեծ նվիրումի, ջանքերի ու հայրենասիրության շնորհիվ է 23 տարի առաջ հիմնադրված բուհը նման վերելք ապրում: Շատ բան եմ սովորել իմ ավագ ընկերներից: Ծանրաբեռնված աշխատանքը գուցեև թույլ չի տալիս ամենօրյա շփում, բայց վստահ եղեք, որ միշտ ձեր կողքին եմ»:

SHRJANAVART2    SHRJANAVART3

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ու համալսարանի գիտական  հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության  կենտրոնի ղեկավար Գրիգոր Ասատրյանն արժանացան «Թումանյան-150» հուշամեդալին: Գիտխորհուրդը անակնկալ էր պատրաստել նաև բուհի ռեկտորի համար. նկատի ունենալով Բ. Մակիչյանի՝ թումանյանագիտության ոլորտում ունեցած մեծ ավանդը՝ նրան ևս շնորհվեց «Թումանյան-150» հուշամեդալ:

«Հյուսիսային համալսարանի լավագույն բարեկամ» կոչմանն արժանացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, իսկ «Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր»  կոչումը շնորհվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիետա Սուքիասյանին:

Միջոցառման ընթացքում հրապարակվեցին նաև բուհում սահմանված «Լավագույն վարչական աշխատող»« «Լավագույն դասախոս», «Լավագույն հետազոտող», «Լավագույն ասպիրանտ (հայցորդ)» «Լավագույն շրջանավարտ մասնագետ» մրցույթների արդյունքները:

Միջոցառումը եզրափակվեց ուսանողների ասմունքով և դասախոսների երգերով: Անջնջելի տպավորություն թողեց տնտեսագիտության մագիստրոսներ, ազգությամբ հնդիկ ուսանողների ելույթը՝ ախր ես ինչպե ՜ ս վեր կենամ գնամ...

 

RD2

Մայիսի 31-ին Հյուսիսային համալսարանում մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր և ճանաչված համալսարանների դասախոսների հեռավար դասախոսությունների շարքը, որի շրջանակներում մեր հայրենակից, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ և Նյու Յորքի Գոլդեն Սաքս բանկի աշխատակից Ռոբերտ Դավթյանն իր փորձը փոխանցեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Ռոբերտը պատմեց, թե ինչպես է հասարակ դասախոսի և ուսուցչի ընտանիքից հասել մինչև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, ստացել փայլուն կրթություն և բացառապես ինքնուրույն հարթել իր ճանապարհը: Խոսելով արտերկրում կրթություն ստանալ ցանկացողների մասին՝ Ռոբերտ Դավթյանը խորհուրդ տվեց փայլուն սովորել օտար լեզուներ, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և միշտ հավատալ սեփական ուժերին:

Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու մեր հայրենակցին և ստանալու իրենց հարցերի պատասխանները:

Առաջին հեռավար հանդիպմանը ներկա էին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բ. Մակիչյանը, պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև Երևանի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ:

Կարևորելով նմանատիպ հանդիպումները՝  պրոռեկտոր Լ. Ֆլջյանը նշեց, որ Ռոբերտ Դավթյանի օրինակը վարակիչ կարող է լինել հանդիպմանը ներկա յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի համար և մաղթեց, որ մոտ ապագայում նրանցից շատերը նշանակալի ներդրում ունենան տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական և այլ բնագավառներում:

Նշենք նաև, որ հաջորդ հանդիպումը տեղի  կունենա հունիսի 14-ին Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում:

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Գլխավոր նորություններ