logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

MachkalyanSmall

«Օտար լեզու» մասնագիտության առաջին կուրսում այսօր տեղի ունեցավ բաց դաս «Մանկավարժի բանավոր խոսքի հաղորդակցման մշակույթ»  դասընթացի շրջանակներում: Թեման՝  «Ճանաչիր Հայաստանը»: Ինչպես իր խոսքում նշեց դասախոս, խոսքի վարպետ Մ. Մաճկալյանը, դասը մի քանի նպատակ էր հետապնդում՝ սովորել ճիշտ ներկայանալ լսարանի առաջ, պահպանել ուղղախոսական և շարահյուսական կանոնները, ճիշտ օգտվել համացանցի անսպառ տեղեկատվական դաշտից, անհրաժեշտ նյութերից զատել գլխավորն ու երկրորդականը և կենդանի, պատկերավոր խոսքով ներկայացնել տեքստը ունկնդիրներին:

Դասի թեմայի ընտրությունը պայմանավորված էր ուսանողների նախասիրությամբ. Պարզվեց՝ օտար լեզվի առաջին կուրսի ուսանողները իրենց ապագան տեսնում են զբոսաշրջության ոլորտում, ուստի նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Հայաստանի որև տեսարժան վայր: Ուսանողների գեղեցիկ, արտահայտիչ խոսքի շնորհիվ մասնակիցների առջև նոր գույներով ներկայացան Սյունիքը, Տավուշը, Գյուրին: Բոլորիս հայտնի եկեղեցիներն  ու վանական համալիրները ուսանողների պատկերավոր ու անկաշկանդ խոսքի շնորհիվ նոր շունչ ստացան:

 Ուսանողներին հաջողվել էր նաև իրագործել դասի կարևոր նպատակներից մեկը՝ ներկայանալ անկաշկանդ, այնպես, կարծես թե իրենք վաղուց ի վեր զբոսաշրջության ոլորտում են և պատկերավոր խոսքով ավելի շատ զբոսաշրջիկ գրավել դեպի իրենց նախընտրած վայրերը: Իսկ վերջում բաց դասի մասնակիցների առջև գեղեցիկ ձևավորված սեղան էր՝ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ուտեստներով:

Դասի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում այսպիսի տպավորիչ դաս կազմակերպելու համար, իսկ դասախոս Մարինե Մաճկալյանին էլ ուղղվեցին  ջերմ խոսքեր՝ նման արդյունքի համար:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

bakur Small

Հանդիպում միջազգային փոխանակման «Erasmus+ KA 107»  ծրագրի մասնակիցների հետ

Հյուսիսային համալսարանում կազմակերպվել էր հանդիպում միջազգային փոխանակման՝ «Erasmus+ KA 107»  ծրագրի մասնակիցներ, համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոսներ Հարություն Խալաթյանի, Բակուր Մարտիրոսյանի  և  համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:

Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի միջև կնքված համագործակցության շրջանակներում համալսարանի դասախոս Հարություն Խալաթյանը Լեշնոյի համալսարանի ուսանողների համար անցկացրել էր  դասախոսության շաբաթ՝ «Տտնտեսական աշխարհագրություն» թեմայով: Իսկ Բակուր Մարտիրոսյանը, դարձյալ նույն ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 7-11-ը դասախոսություններով հանդես էր եկել Լեհաստանի Լեշնո քաղաքի Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանում:

Նրանք ներկաներին փոխանցեցին իրենց ձեռք բերած փորձը, խոսեցին հայ և օտարերկրացի ուսանողների, տեղական և միջազգային բուհերի տարբերությունների մասին՝ իրենց խոսքում կարևորելով այն միտքը, որ նմանատիպ ծրագրերին մասնակցությունը շատ կարևոր է բուհերի միջազգայնացման համար: Իսկ դասախոսների համար՝ հիանալի հնարավորություն է նոր հմտություններ ձեռք բերելու և մասնագիտական կարողությունները կատարելագործելու առումով:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

     logo nu coloured                              ERASMUS                                    university of Szczecin

Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի 1 ուսանողի հնարավորություն կտրվի  2019 -2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Բոլոր ծախսերը ֆինանսավորվում են «Էրազմուս+»  միջազգային փոխանակման ծրագրի  կողմից:

Ծրագրին կարող են դիմել տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության և օտար լեզուների  բաժինների այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են Հյուսիսային համալսարանի  առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ  կուրսերում
  • սովորում են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն հասարակական ակտիվություն

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի  էլ-փոստին  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ուղարկեն  կամ անձամբ ներկայացնեն

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն),
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը ուղարկում են միջազգային կապերի բաժնից ուղարկված pdf ֆայլը, որտեղ նշված է ստացած գնահատականը,

Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Լեհաստանի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել  արտաքին կապերի բաժին

Հայտարարություններ

Առցանց բաց դասախոսություն

11.07.2020
Առցանց բաց դասախոսություն

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Գլխավոր նորություններ