logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

iravaban.klinika iravaban.klinika2 iravaban.klinika3

Սահմանադրական բարեփոխումներ.առաջարկություններ և քննարկումներ

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի հրավերով և նույն ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավարը (Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկա) ուսանող-իրավախորհրդատուները 10․05․2022թ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում մասնակցեցին խորհրդակցական նախաձեռնության 7-րդ հանդիպմանը, որը նվիրված էր տեղական ինքնակառավարմանը վերաբերող սահմանադրական բարեփոխումների առաջարկությունների ներկայացմանը և քննարկմանը։
Հանդիպման ընթացքում «ՀՀ Սահմանադրության տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների իրավակիրառական վերլուծություն և սահմանադրական փոփոխությունների առաջարկություններ» վերտառությամբ թեմայով՝ բովանդակալից զեկույցով հանդես եկավ Եվրոպայի Խորհրդի փորձագետ, Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի դասախոս, նույն համալսարանի շրջանավարտ Վահագն Պետրոսյանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

chuxuryan chuxuryan1

Պրոֆեսոր Ճուղուրյանն ամփոփեց դասավանդման իր «Էրազմուս+» պատմությունը

Մայիսի 13-ին Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը Հյուսիսային համալսարանի դասախոսներին և վարչական անձնակազմին ներկայացրեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Շչեցինի համալսարանի Տնտեսա­գի­տութ­­յան, ֆինանսների և կառավարման ֆակուլտետում կարդացած դասախոսությունների հաշվետվությունը:
Նախ ներկայացնելով լեհական բուհի հիմնադրման պատմությունը, պրոֆ. Ճուղուրյանը նշեց, որ ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում «Ֆի­նան­սա­կան հաշ­վետ­վութ­յուն­նե­րի միջազ­գա­յին չափանիշներ» թե­մայով 4 դասախոսություն է կարդացել մագիստրատուրայի ուսանողների համար:
Պրոֆ. Ճուղուրյանը նշեց նաև, որ հանդիպել է Տնտեսա­գի­տութ­­յան, ֆինանսների և կառավարման ֆակուլտետի ղեկավարի հետ, քննարկել երկու բուհերի համագործակցության նոր ձևաչափերը, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հյուսիսային համալսարանին ներառելու Շչեցինի համալսարանում նոր ձևավորվող Նորարարությունների խթանման հետազոտական կենտրոնի աշխատանքներում: Ըստ պրոֆ. Ճուղուրյանի՝ փոխադարձաբար վերլուծել են համագործակցության խորացման հնարավոր ուղիները և ստորագրել մտադրությունների նամակ, ինչը ենթադրում է համագործակցություն ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ համատեղ հոդվածների տպագրություն, ամառային մասնագիտական դպրոցների կազմակերպում և դրամաշնորհային ծրագրերի ներկայացում:  Համագործակցության խորացման շրջանակում Շչեցինի համալսարանի Տնտեսա­գի­տութ­­յան, ֆինանսների և կառավարման ֆակուլտետի ղեկավար Սեբաստիան Մայևսկին հոկտեմբերին բաց դասախոսություններով հանդես է գալու Հյուսիսային համալսարանում:
Դասախոսության ավարտին պրոֆ. Ճուղուրյանը պատասխանեց ներկաների հարցերին՝ անդրադառնալով Շչեցինի համալսարանի դասավանդման մեթոդներին, կրթության կազմակերպման գործընթացի ուժեղ և թույլ կողմերին: Ըստ դասախոսի՝ գործընկեր բուհում դասախոսական անձնակազմի ծանրաբեռնվածությունը փոքր է, մեծ տեղ է հատկացվում հետազոտական աշխատանքների խթանմանը, բացի այդ, պարտադիր չի համարվում դասապրոցեսին ուսանողների ֆիզիկական ներկայությունը, փոխարենը կարևորվում են պարբերական խորհրդատվություններն ու գործնական առաջադրանքների կատարումը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

seminar git ashx seminar git ashx1

Ինչպես գրել գիտական աշխատանք

Ս․թ․ մայիսի 11-ին Հյուսիսային Համալսարանի Հեռավար ուսուցման լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում համալսարանի ուսանողների հետ «Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք» թեմայով։ Հանդիպումը նախաձեռնել էր Հյուսիսային համալսարանի Գիտահետազոտական կենտրոնը՝ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ։ Հանդիպմանը ներկա էին գիտահետազոտական կենտրոնի ղեկավար և ՈՒԳԸ-ի աշխատանքների համակարգող, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը և Հյուսիսային համալսարանի ուսանողները։ Սեմինար- քննարկումը վարում էր բ.գ.դ․, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի
ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը: Բանախոսը ներկայացրեց գիտական աշխատանք գրելու հմտությունները, մոտիվացրեց՝ օրինակ բերելով երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հաջողությունները։ Գիտությունը պետք է օգնի ավելի լավը դարձնելու մարդկության վաղվա օրը։ Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում: Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու բանախոսին և ստացան լիարժեք պատասխաններ: Կազմակերպիչներն ու բոլոր մասնակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում տիկին Ֆլջյանին՝ անչափ հետաքրքիր, ջերմ և բովանդակալից քննարկման համար:
Ի հավելումն այս ամենի՝ տեղեկացնենք, որ հաջորդ շաբաթ ևս տեղի կունենա սեմինար-քննարկում՝ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը» թեմայով, որը կվարի ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը։ 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...