logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

femina

Արդարությունը Հյուսիսային համալսարանի մշտական բնակիչը դարձավ

Իրավագիտության ֆակուլտետում տեղադրվեց արդարության աստվածուհի Ֆեմիդայի արձանը: Գաղափարը ուսխորհրդի նախագահի տեղակալ Պողոս Ստամբուլյանինն էր, կազմակերպչական աշխատանքներում նրան աջակցել էր բուհի ուսխորհուրդը: Հոկտեմբերի 30-ին հանդիսավոր պայմաններում արձանիկի բացման արարողությունը վստահվեց ֆակուլտետի երկարամյա, սիրված դասախոս Սվետլաննա Հայրապետյանին, ներկաները՝ դասախոսներ, վարչական աշխատակիցներ և ուսանողներ, սիրահոժար կերպով ընդունեցին Զևսի երկրորդ կնոջն ու արդարության աստվածուհուն Հյուսիսային համալսարանում՝ վստահ, որ նա բուհի մշտական բնակիչը կդառնա:

logo nu colourednarekaci

Հյուսիսային համալսարանը այսուհետ համագործակցելու է  Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հետ

2019 թ.  սեպտեմբերին Հյուսիսային համալսարանը և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը միջինստիտուցիոնալ պայմանագիր են  կնքել, որի համաձայն նախատեսվում է ծավալել միացյալ հետազոտական  գործունեություն, կազմակերպել գիտաժողովներ, իրականացնել  համատեղ այլ նախագծեր՝ կապված կրթության  և գիտության զարգացման հետ:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, որպես արդյունավետ համագործակցության սկիզբ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանին հատկացրել է 2 անվճար տեղ՝ «Կրթության կառավարում» մասնագիտության  հեռակա ուսուցմամբ  մագիստրատուրայում սովորելու համար:

Նշենք, որ Հյուսիսային համալսարանը կարևորում է Արցախի բուհերի  հետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը:

tb3 Small               tb6 Small

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում առանձնահատուկ նշանակություն ուներ հատկապես Հյուսիսային համալսարանի՝ ավագ դպրոցների 11-12-րդ դասարանների համար կազմակերպած համադպրոցական մրցույթը՝ «Իմ Թումանյանը» խորագրով, որի արդյունքները ամփոփվեցին մայիսի երկրորդ կեսին՝ բուհի մեծ դահլիճում:

Ուրախալի էր այն փաստը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին բավականին մեծ թվով դպրոցականներ՝ հանրապետության  շուրջ 30 կրթօջախների 150 աշակերտներ: Մեծ աշխատանք կատարեց հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը՝ բծախնդիր ու անաչառ կերպով ընտրելով լավագույն մասնակիցներին: 

Մրցույթն անցկացվեց երեք անվանակարգերում՝ «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,  «Իմ Թումանյանը»(շարադրություն),  «Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ»: Մրցույթի պայմանների համաձայն՝ առաջին մրցանակի արժանացած դպրոցականները(8 հոգի) հնարավորություն ունեցան սովորելու Հյուսիսային համալսարանի  անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ, երկրորդ կարգի մրցանակի արժանացածները(10 հոգի)՝  50 տոկոս զեղչի հնարավորություն ունեցան, իսկ երրորդ կարգի  մրցանակ ստացած աշակերտները(12 հոգի) հոկտեմբերի  12-ին համալսարանի պատվիրակության հետ մեկնեցին Թբիլիսի՝ այցելության «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային  կենտրոն: Քսան հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ղեկավար պրոֆեսոր Ա. ճուղուրյան, երրորդ մրցանակի արժանացած  դպրոցականներ, դպրոցի տնօրեններ, ինչպես նաև թումանյանական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած համալսարանի աշխատակիցներն ու ուսխորհրդի անդամները, անմոռանալի մեկ օր անցկացրեց Թբիլիսիում՝ նախ շրջելով մեծ գրողի՝ կյանքի վերջին տարիներին անցկացրած և ներկայումս էլ գիտամշակութային կենտրոնի վերածված օջախում, այնուհետև եղան Խոջիվանքում՝ ծաղկեպսակ խոնարհելով Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին, այցելեցին Սուրբ Գևորգ եկեղեցին՝ մասնակցելով պատարագի, իսկ Սայաթ Նովայի գերեզմանի մոտ  մեր պատվիրակության անդամները ինքնաբուխ ելույթներ ունեցան՝ հնչեցնելով սիրո երգչի անմահական երգերը:

Մեզ համար կրկնակի ուրախություն էր պատվիրակության անդամների ոգևորությունը այցելության ընթացքից, նրանց երախտագիտությունը բուհի ղեկավարությունից՝ նմանօրինակ նախաձեռնության համար:

Հենց այս այցելությամբ էլ ամփոփվեց «Թումանյան-150» ծրագիրը, սակայն Հյուսիսային համալսարանն իր հետագա գործունեության ընթացքում մշտապես արձագանքելու է Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի, գործունեությանն առնչվող յուրաքանչյուր իրադարձության և, համոզված ենք, պահպանելու է թումանյանագիտության ոլորտում առաջատարի համարումը:

 

Հայտարարություններ

Առցանց բաց դասախոսություն

11.07.2020
Առցանց բաց դասախոսություն

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Գլխավոր նորություններ