logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

evolution evolution1

Evolution կամ միջազգային ընկերությունում կարիերա սկսելու հնարավորություն

Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոնի  նախաձեռնությամբ՝ Evolution  շվեդական առաջատար ընկերության ներկայացուցիչները աշխատանքային ամենատարբեր առաջարկներով հանդիպեցին համալսարանի ուսանողների հետ: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ, քանի որ աշխատանքային առաջարկները նախատեսված էին տարբեր մասնագիտությունների համար:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացված հանդիպման ընթացքում Evolution ընկերության աշխատակիցները իրազեկեցին թափուր աշխատատեղերի մասին՝
տաղանդների ներգրավման մասնագետ, գլխավոր հաշվապահ, ենթակառուցվածքների տեխնիկ, ստուդիայի սարքավորումների սպասարկման մասնագետ, տեսանկարահանման մասնագետ, գրասենյակի համակարգող, հերթափոխի ղեկավար, գործառնությունների թիմի ավագ ղեկավար և այլն: Նրանք ուսանողներին ներկայացրին յուրաքանչյուր աշխատանքի համար պահանջվող հմտությունները, դրա առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

ebuh2                 ebuh6

<<Ebuh>> էլեկտրոնային կառավարման ծրագրի շրջանակում վերապատրաստում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

Հյուսիսային համալսարանում դեռևս 2017-2018 ուսումնական տարում ՏԵՄՊՈՒՍ-ԳՈՎԵՐՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներդրված <<Ebuh>> էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ու գործարկման ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ են կատարվել:

Համակարգը հնարավորություն է տալիս բուհերին ուսումնական գործընթացը, փաստաթղթաշրջանառությունը, տեղեկատվության հասանելիությունը կառավարել  էլեկտրոնային եղանակով:  

 Բուհի անձնակազմին էլեկտրոնային կառավարման համակարգին ծանոթացնելու նպատակով հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի նախաձեռնությամբ <<Ebuh>> համակարգի ներկայացուցիչները այս ընթացքում վերապատրաստումներ են անցկացրել համապատասխան ստորաբաժանումների հետ:

Մարտի 7-11-ը անցկացված վերապատրաստումները պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ էր, որին մասնակցեցին երեք ֆակուլտետների մասնագիտական ամբիոնների դասախոսները:

Ինչպես վերապատրաստումների ընթացքում նշվեց՝ <<Ebuh>>  էլեկտրոնային կառավարման համակարգը ներառում է ուսումնական գործընթացն ապահովող ամբողջական 12 մոդուլ.  «Դասացուցակ», «Ուսանող», «Ուսումնական», «Աշխատակից», «Հաշվառում», «Ավարտական»,«Առաջադիմություն» և այլն, որոնցից երկուսին՝ «Դասացուցակ» և  «Տեղեկագիր», մոդուլներին ծանոթացավ  պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Վերապատրաստման հիմնական նպատակը այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի 1-ին միջանկյալ քննություններից առաջ դասախոսներին երկու անհրաժեշտ մոդուլներին ծանոթացնելն  ու գործնականում դրանք կիրառել սովորեցնելն էր:

Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում համալսարանի դասախոսական անձնակազմը ծանոթացավ է <<Ebuh>> էլեկտրոնային կառավարման համակարգին և համակարգում իրենց կողմից իրականացվող գործառույթներին:

2021-22 ուստարվանից համալսարանում ակտիվորեն գործարկվող <<Ebuh>> էլեկտրոնային կառավարման համակարգը արդյունավետ գործիք է ուսումնական գործընթացն ապահովող բոլոր տիպի փաստաթղթերի թվայնացման և դրանց միասնական բազայի ստեղծման համար: Իսկ մատչելի  ու հետաքրքիր անցկացված վերապատրաստումները հնարավորություն կտան ոչ միայն պրոֆեսորադասախոսական անձնակազմին, այլև բուհի մյուս աշխատակիցներին արագ յուրացնել <<Ebuh>> -ի կիրառման նրբությունները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

MHER

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանի
շնորհավորական ուղերձը կանանց միամսյակի կապակցությամբ

Մեծ պատասխանատվություն է ղեկավարել մի բուհ, որի աշխատակիցների մեծ մասը կանայք են: Միաժամանակ հաճելի ու պարտավորեցնող է շրջապատված լինել անձանցով, որոնք մարմնավորում են սերը, գեղեցկությունը, խոհեմությունն ու մարդկային լավագույն այլ որակներ:

Հարգելի կանայք ու աղջիկներ, շնորհավորում եմ ձեր գարնանային գեղեցիկ տոնը, թող սերը, ընտանեկան ջերմությունը, աշխատանքային հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ պարգևելով լիարժեքության ու կարևոր լինելու զգացողություն: Այս բարդ ու դժվարին ժամանակաշրջանում դուք կարողանում եք լինել մեզ համար ամուր հենարան, հույսի ու հավատի աղբյուր, օգնում եք հաղթահարել դժվարությունները գեղեցկորեն, ձեզ հատուկ կանացի նազանքով ու միաժամանակ հաստատակամությամբ:
Մեկ անգամ ևս լավագույնը մաղթելով ձեզ՝ ցանկանում եմ միշտ երջանիկ ու ինքնաբավ տեսնել մեր մեծ ընտանիքի՝ Հյուսիսային համալսարանի յուրաքանչյուր գեղեցիկ անդամի, քանի որ հենց ձեզանով է պայմանավորված աշխատանքային ու մարդկային հարաբերությունների այն ջերմ մթնոլորտը, որը մղում է մեզ նորանոր ձեռքբերումների:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...