logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

nune bac das    nune bac das1
 
«Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում (դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ Նունե Մկրտչյան Nune Mkrtchyan) բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ուսանողներն անցկացրին ինտերակտիվ բաց դաս, որտեղ հենց իրենք էին դասախոսի/ուսուցչի դերում:
Ուսանողները սահիկահանդեսի միջոցով վարեցին դասը՝ պատասխանելով տրված լրացուցիչ հարցերին:
Արուսիկ Կնյազյանը  «Իրազննական և առարկայական դասեր» թեմայից ներկայացրեց «Նռնենին» դասը։ Անահիտ Ալեքսանյանը «Էքսկուրսիաներ» թեմայից մատուցեց Համո Սահյանի «Տերևը» բանաստեղծությունը։ Սիրուշ Հովսեփյանը՝ «Բնագիտական բնույթի հոդվածներ» թեմայից ներկայացրեց ձյունը:
Ապրեք բոլորդ՝ դասախոս Նունե Մկրտչյանի գլխավորությամբ:

bankayin gorc seminar1 bankayin gorc seminar 2

Հաջողությամբ ավարտվեց Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և AT Consulting Center  բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպված «Բանկային գործ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը(08․12․2021թ․ և 09․12․2021թ.)։ Այն վարեց AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն, Գյուղատնտեսական համալսարանի քոլեջի և Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս Տաթևիկ Գամաղելյանը։
Դասընթացին հիմնականում մասնակցում էին տնտեսագիտության և իրավագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողները: Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
բանկային ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը,
պրակտիկ դասեր ավանդների, վարկերի, պլաստիկ քարտերի մասին,
բանկային հաշվապահություն։
Դասընթացն ապահովեց հետևյալ վերջնարդյունքները՝
մասնակիցները սովորեցին հաշվել ավանդի և վարկի տոկոսները,
իմացան պլաստիկ քարտերի տարբերությունների մասին,
սովորեցին, թե ինչպես պետք է պաշտպանել իրենց ֆինանսական շահերն ու իրավունքները, ինչպես նաև տարանջատել բանկային հաշվապահությունն ընդհանուր հաշվապահությունից։
Նշենք նաև, որ դասընթացին մասնակցությունն անվճար էր, իսկ այն ուսանողները, որոնք AT Consulting Center ընկերությունում վերապատրաստվելու ցանկություն հայտնեցին, ընկերությունը աշխատանքի կտեղավորի:
Սեմինարի երկու օրերին մեծ ակտիվություն ցուցաբերած ուսանողները ստացան հավաստագրեր: Իսկ ակտիվ էին գրեթե բոլորը, այն աստիճան, որ վերապատրաստումը նախատեսվածից ավելի տևեց:
Շնորհակալություն ենք հայտնում AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն Տաթևիկ Գամաղելյանին՝ բարձր պատրաստվածության և մատուցման գրագետ մեթոդաբանության համար, իսկ Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանին (Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոն)` օգտակար նախաձեռնության համար։
 
Հ.Գ. Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվել են հարցաթերթիկներ՝ սեմինարի արդյունավետությունը պարզելու նպատակով:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 
 
 

iravaban bac das

 

Դեկտեմբերի 8-ին Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի կազմակերպմամբ և Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի, բժշկական քոլեջի և ԲՈՒՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողների և դասախոսների մասնակցությամբ տեղի ունեցավ «Անչափահասների պատժի և պատասխանատվության առանձնահատկությունները» թեմայով դասընթաց-քննարկումը: Քննարկման ընթացքում շոշափվեցին անչափահասների նկատմամբ պետության կողմից դրսևորվող վերաբերմունքի և պատիժների, հարկադրանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները։

 

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...