Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Ինչու պետք է սովորել օտար լեզուներ
Այս հարցին այսօր հանգամանալից պատասխան տրվեց Հյուսիսային համալսարանում անցկացված «բաց» դասի ժամանակ, որին մասնակցում էին բուհի ավագ դպրոցի աշակերտները: Դասը, որը նվիրված էր Լեզուների եվրոպական օրվան, անցկացրեց համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը: Նա սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց օրվա խորհուրդը, մասնակիցներին պատմեց տոնի սկզբնավորման մասին(այն հռչակվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2001 թվականի դեկտեմբերի 6-ին և նշվում է սեպտեմբերի 26-ին): Լ. Ֆլջյանը նշեց, որ օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունն ու յուրացումը, քանի որ բազմալեզվությունը մարդուն հնարավորություն է տալիս ստեղծել ավելի լայն կապեր ու շփումներ և կյանքում լինել առավել հաջողակ: Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ տոնը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց՝ մղելով նրանց ավելի շատ լեզուների տիրապետելու և դրանով իսկ այլ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու:
Պրոֆեսոր Լ. Ֆլջյանը մասնակիցներին ներկայացրեց աշխարհի ամենատարածված լեզուները, աշխարհի ամենաիմաստալից բառերը, ամենաքիչ տառեր ունեցող այբուբենը, ամենահետաքրքիր լեզուները և ամենաշատ լեզուներ իմացող մարդկանց:
Բանախոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ օտար լեզուների իմացությունը էապես բարելավում է մարդու առողջությունը, խթանում ուղեղի աշխատանքն ու լավացնում հիշողությունը:
Ավարտին Լ. Ֆլջյանը հետաքրքիր մրցույթներ անցկացրեց, որի հաղթողները ստացան հատուկ նվերներ:
Բաց դասախոսություն. «Լեհաստանի տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը (ընտրովի խնդիրներ)»
Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային համալսարանում «Կառավարում» մասնագիտությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար բաց դասախոսությամբ հանդես եկավ Շլոնսկի համալսարանի (Կատովիցե, Լեհաստան) դոցենտ Հրայր Մաղաքյանը: Մեր հայրենակիցը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով Լեհաստանում՝ բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել Լեհաստանի տնտեսական կյանքի զարգացման վերաբերյալ: Սակայն նրա հետազոտությունների շրջանակում կարևոր տեղ են զբաղեցնում հատկապես Լեհաստանում բնակվող հայերը, նրանց դերը երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Դասախոսության թեման էր «Լեհաստանի տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը (ընտրովի խնդիրներ)»: Նպատակը՝ ուսանողներին ներկայացնել Լեհաստանի հանրային ֆինանսների կառավարման առանձնահատկություններին: Բանախոսը հանգամալից ներկայացրեց Լեհաստանում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների կատարման գործառույթները, ինչը նորություն էր հայ ուսանողների համար:
Դասախոսությունն անցավ բուռն քննարկումներով ու հետաքրքիր հարցադրումներով. Հյուսիսային համալսարանի ուսանողները զարմանալի ակտիվություն ցուցաբերեցին թեմայի վերաբերյալ:
Դասախոսության ավարտին Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը շնորհավորեց ներկաներին Լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ և իր խոսքում կարևորեց այն փաստը, որ նմանատիպ դասախոսությունները անհրաժեշտ են ուսանողների համար և կարող են նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել։
Հյուսիսային համալսարանի միջազգային գործընկերների թիվը համալրվեց ևս երկուսով
2019-2020 ուստարվա սկիզբը Հյուսիսային համալսարանի համար նշանավորվեց միանգամից երկու արտասահմանյան բուհերի հետ համագործակցությամբ: Հյուսիսային համալսարանը այսուհետ համագործակցում է Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի և Բուլղարիայում գտնվող Վառնայի կառավարման համալսարանի հետ: Հյուսիսային համալսարանի «Կառավարում» մասնագիտության ուսանողները անվճար հիմունքներով կարող են իրենց ուսումնառությունը շարունակել Վառնայում:
Երկկողմ համաձայանագրերի շնորհիվ նոր հեռանկարներ են բացվում Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի հետ :