Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնը Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է:
Կենտրոնի նպատակը՝
- Գիտական աշխատանքի՝ որպես Համալսարանի գործունեության կարևոր բաղադրիչի դերի ուժեղացումն է, համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթո-
դական աշխատանքների ակտիվացումը, դրանց որակի ու արդյունավետության բարձրացումը, - Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների գիտաստեղծագործական ներուժի բացահայտումը, դրա ռացիոնալ ու նպատակամետ օգտագործումը, համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներում այդ ներուժի ակտիվ ներգրավումը,
- Համալսարանի կառավարման տարբեր օղակների ու ստորաբաժանումների դեպարտամենտների (ֆակուլտետների) դեկանատների ու դրանց խորհուրդների, ամբիոնների, որակի
ապահովման և ոււտւմնական վարչությունների, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ուսխորհրդի, ուսանողական գիտւսկաև ընկերության, համալսւսրանտկան մյուս
օղակների առավել ակտիվ ներգրավումը բուհում գիտական աշխատանքների կազմակերպման ու իրականացման մեջ, - Համալսարանում իրականացվող գիտական ուսումնասիրությունների պրոբլեմատիկայի հստակեցումն ու կոնկրետացումը, կատարվող հետազոտությունների խորացումը, դրանց
ինչպես գիտատեսակւսև, այնպես էլ պրակտիկ ուղղվածության ուժեղացումը, - կատարվող հետազոտությունների բարձր ելքային արդյունքների ապահովումը, այդ արդյունքների ռացիոնալ օգտագործումը,
- գիտահետազոտական, գիտամեթոդական և կրթական ծրագրերի միջև փոխկապակցվածության ապահովումը, կատարվող հետազոտությունների պրակտիկ արդյունքների ներդրումն
ուսումնական գործընթացում:
Կենտրոնի խնդիրներն են`
- Համալսարանի գիտահետազոտական գործունեության ակտիվացումը, այդ գործունեության նպատակամետ կառավարման ապահովումը, գիտական հետազոտույթունների որակի և
արդյունավետության բարձրացումը, - Համալսարանի գիտահետազոտական ու գիտամեթոդական գործունեության ընթացիկ (տարեկան) ու հեռանկարային ծրագրերի մշակումը, քննարկումն ու սահմանված կարգով
հաստատումը, դրանց պրակտիկ իրականացման կազմակերպումը, - Համալսարանի ամբիոնների գիտահետազոտական և գիտամեթոդական գործունեության ուղղորդումն ու համակարգումը,
- ամբիոնների գիտահետազոտական աշխատանքի կոորդինացումը, նրանց գիտատեղծագործական համագործակցության ուժեղացումը, գիտական կարևոր պրոբլեմների համատեղ հետազոտությունների կազմակերպումը, միջառարկայական հետազոտությունների ձեռնարկումն ու իրականացումը,
- ուսումնական ու գիտահետազոտական ախատանքների մերձեցումն ու միահյուսումը,
- գիտահետազոտական աշխատանքի որակի արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտումն ու օգտագործումը,
- գիտական հետազոտություևևերի գործնական ուղղվածության ուժեղացումը, կատարվող հետազոտությունների արդյունքների առևտրայևացումն ու վաճառահանումը, համալսարանում գիտության իևքնաֆինանսավորմաև սկզբունքի ներդնումը,
- գիտահետազոտական գործունեության սոցիալ-տևտեսակաև արդյունավետության բարձրացումը,
- գրանտային ծրագրերի ձեռքբերումն ու հետազոտությունների կազմակերպումը,
- արտերկրի բուհերի, գիտահետազոտական կենտրոնների ու մյուս կազմակերպությունների իր գործընկերների հետ գիտական համագործակցության հաստատումն ու խորացումը,
- համալսարանում միջազգային, հանրապետական ու ներհամալսարաևական գիտաժողովների, սիմպոզիումների, կլոր սեղանների, գիտության ու պրակտիկայի առավել կարևոր ու
հրատապ պրոբլեմներին նվիրված ստեղծագործական քննարկումների կազմակերպումը, գրանցում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների և
ուսանողների ակտիվ մասնակցության ապահովումը, - հետբուհական մասնագիտական կրթության օրինակելի իրականացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու կատարելագործումը, կրթության բովանդակության արդիականացումն ու հարստացումը, մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացումը,հետբուհական մասնագիտական կրթության ասպարեզում միջազգային ու ներազգային և բուհական կապերի սերտացումն ու համագործակցության զարգացումը,
- Համալսարանի ուսանողական գիտական ընկերությանը անհրաժեշտ օգնության ապահովումը:
Աշխատակազմ՝
Կենտրոնի ղեկավար ՝ Արմեն Ճուղուրյան տ. գ. դ., պրոֆեսոր
Կենտրոնի ղեկավարի օգնական՝ Ամալյա Գրիգորյան
Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Կենտրոնը արտաքին ու ներքին շահակիցներին տեղեկատվություն է տրամադրում բուհի գործունեության վերաբերյալ, աշխատանքներ է տանում հանրության հետ կապերը ամրապնդելու, բուհի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ:
Բաժինն իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝
- հրապարակում է բուհին առնչվող ողջ տեղեկատվությունը ՀՀ պարբերական մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթում, https://northern.amկայքում,
- գովազդային արշավներ է կազմակերպում տարբեր ԶԼՄ-ներով, հավաքում ու վերլուծում է համալսարանին վերաբերող տեղեկատվությունը՝ համապատասխան վերլուծությունների հիման վրա կազմակերպելով բաժնի հետագա աշխատանքները,
- պլանավորում ու վերահսկում է ԶԼՄ-ների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության տրամադրման ու փոխանակման գործընթացը,
- նպաստում է համալսարանի՝ տեղեկատվության տարածման տպագիր միջոցների զարգացմանը (բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ, պաշտոնաթերթի հավելվածներ, տեղեկագրեր և այլն),
- պատրաստում է համալսարանի գործունեության վերաբերյալ տեսանյութեր՝ ապահովելով դրանց տարածումը:
- պարբերաբար հարցումներ է անցկացնում շահակիցների շրջանում՝ բուհին առնչվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ:
Աշխատակազմը՝
Կենտրոնի ղեկավար՝ Աստղիկ Աբրահամյան բ.գ. թեկնածու
Հեռ: (+374 10) 554135
Էլ.փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։