Ռայա Ջանինյան
Ընդունելության և ֆինանսական աշխատանքների գծով պրոռեկտոր
Հեռ:(+37410) 573317
1964թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Օձունի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը:
1970թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Օձունի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի:
1971թ. նոյեմբերին տեղափոխվել է ք. Երևան և աշխատել Նորքի 4-րդ զանգվածի թիվ 141 դպրոցում, որպես քիմիայի և բիոլոգիայի ուսուցչուհի:
1978թ. աշխատել է Նորքի 5-րդ զանգվածի Շինարարական տեխնիկումում, որպես քիմիայի ուսուցչուհի:
1979թ. աշխատել է Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որպես կենսաբանության ուսուցչուհի:
1981թ. աշխատել է Երևանի Մ.Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի:
1996թ-ից առ այսօր աշխատում է Հյուսիսային համալսարանում, որպես ռեկտորի օգնական:
Հանդիսանում է ՙՀյուսիսային համալսարան՚ ՍՊԸ-ի համահիմնադիր և մասնակիցների ընդհանուր ժողովի անդամ: