logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Սեպտեմբերի 1 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ 2021-2022 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն ավագ դպրոցում 2021-21 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ Ժամանակակից մասնագիտություններ Ընդունելություն Ընդունելություն ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տնտեսագիտություն Կառավարում 2021-2022 ընդունելություն Հեռավար ուսուցում

Գիտելիքի օր

Սեպտեմբերի 1

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ

2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն

2021-2022

2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն ավագ դպրոցում

2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն ավագ դպրոցում

2021-21 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

2021-21 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Ժամանակակից մասնագիտություններ

Ընդունելություն

Ընդունելություն

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն

Կառավարում

2021-2022 ընդունելություն

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում

ug 1

 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Հյուսիսային  Համալսարանի  ուսանողական  գիտական  ընկերությունը (այսուհետ` Ընկերություն կամ ՈՒԳԸ) Հյուսիսային  համալսարանի ուսանողներին միավորող  ուսանողական ստորաբաժանում է։  

Ընկերությունն  իր  նպատակների  ու  խնդիրների  լուծման, երկարաժամկետ  ծրագրերի իրականացման համար համագործակցում է համալսարանի ուսանողական խորհրդի և այլ կազմակերպությունների հետ։

Ընկերության  անվանումն  է՝ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերություն, կրճատ՝ ՈՒԳԸ։

Ուսանողական գիտական ընկերության նպատակն է՝

  • Նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը,
  • Գիտական և  կրթական  ոլորտում  ուսանողական  նախաձեռնությունների  սատարմանն  ու  իրականացմանը,
  • Ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և  այլ  գիտական  ու  կրթական  ուղղվածություն  ունեցող  միջոցառումների կազմակերպմանը,
  • Համալսարանում երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործմանը և դրա մասին տեղեկատվության համակարգմանը,
  • Համակողմանի աջակցության ապահովմանը շնորհաշատ ուսանողներին, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկմանը,
  • Ուսանողների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրապարակմանը,
  • Այլ գիտական կենտրոնների հետ կապի հաստատմանը և տեղեկատվության փոխանակմանը։

ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսում սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, ովքեր ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Այն ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին:

ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը:

Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, ովքեր այնուհետև պետք է հաստատվեն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները և ՈՒԽ նախագահը:

ՈՒԳԸ նախագահը հաստատվում է ՈՒԳԸ խորհրդի կողմից՝ ռեկտորի ներկայացմամբ:

Ներկայումս ՈՒԳԸ նախագահը Իրավագիտության ֆակուլտետի  առաջին կուրսի  մագիստրանտ Մարինե Հակոբյանն է, քարտուղարը՝ Լիլիթ Խեչումյանը:

Մարինե Վաչագանի Հակոբյանը ծնվել է 1985 թվականին Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Պ․ Ավալյանի անվան դպրոցում։  2002 թվականին ընդունվել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Հեռուստառեժիսուրա» բաժինը, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2019 թվականին ընդունվել  է Երևանի Հյուսիսային Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2021 թվականին, ավարտելով  բակալավրիատը, ընդունվել է  նույն  ֆակուլտետի  մագիստրատուրան։ Ակտիվ է, նախաձեռնող և պարտաճանաչ։

 praktika

Հյուսիսային համալսարանում ուսանողների պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ պահպանելով կրթական գործընթացի անընդհատության հաջորդայնության և շարունակականության սկզբունքը և նպատակաուղղված է ուսումնառության ընթացքում ուսանողի ստացած գիտելիքների գործնական կիրառության հմտությունների զարգացմանը:

Համալսարանում կրթական աստիճանով պայմանավորված իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները,

  • ուսումնական պրակտիկա, որը, որպես կանոն, կազմակերպվում է տարբեր կազմակերպություններում և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:
  • մասնագիտական պրակտիկա. կազմակերպվում է տվյալ կամ հարակից ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողություններն ու հմտությունները:
  • գիտահետազոտական կամ հետազոտական պրակտիկա՝ կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից, բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:
  • գիտամանկավարժական կամ մանկավարժահետազոտական պրակտիկա՝ մանկավարժական պրակտիկայի տեսակ է, որը կազմակերպվում է միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողի մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:

Հյուսիսային համալսարանում առկա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ, իսկ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորողների համար պրակտիկան կազմակերպվում է մեկ անգամ:

Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ:

Յուրաքանչյուր պրակտիկայի տևողությունը 4 շաբաթ է:

Պրակտիկայի ժամանակացույց

Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերով:

Պրակտիկան կազմակերպվում և վերահսկվում է համալսարանի ուսումնական վարչության կողմից՝ պրակտիկայի ծրագրի և ժամանակացույցի համաձայն, համապատասխան մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ֆակուլտետի պրակտիկայի պատասխանատու(ներ)ի հետ համատեղ:

Պրակտիկայի ավարտին համալսարանի համապատասխան ամբիոնը կազմակերպում է ուսանողի պրակտիկայի անցկացման արդյունքների վրա հիմնված հաշվետվության պաշտպանություն:

Պրակտիկայի ամբողջ ընթացքն ուսանողի կողմից արձանագրվում է պրակտիկայի օրագրում: Պրակտիկայի ավարտին այն իրականացնող հաստատության պատասխանատու անձը օրագրում ներկայացնում է բնութագիր և գնահատական: Օրագիրը կցվում է ուսանողի անձնական գործին:

Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար պայմանագրեր է կնքել հետևյալ գործընկերներ-կազմակերպությունների հետ՝

  1. «Վեոն Արմենիա» ՓԲԸ
  2. «ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏՈՒՆ»լեզուների ուսուցման ինտենսիվ մեթոդների կենտրոն ՍՊԸ
  3. ՀՀ քաղաքացիական ծառայությանների խորհուրդ
  4. «Մալխասյան Քոնսսալթինգ»
  5. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ
  6. Երևանի Ե. Չարենցի անվ. թիվ 67 հիմնական դպրոց
  7. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. թիվ 20 դպրոց
  8. «Հայ փորձագետների միություն»
  9. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  10. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
  11. «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն
  12. «Ժեստ» հոգեբնական ծառայությունների կենտրոն
  13. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»
  14. «Վան» բիզնես կենտրոն
  15. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  16. «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ
  17. Ք. Երևան, «Օկի Դոկի» մանկապարտեզ
  18. ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  19. «ՀՐԱՇՔ ՏՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
  20. «ԶԻՐՔՈՆ ԴԵՆՏ» ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
  21. «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  22. ԵՐԵՎԱՆԻ №2 ԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄ
  23. «ԱՊԱԳԱ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  24. ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
  25. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
  26. ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
  27. ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ




Կոնտակտներ՝
Նինա Ավագյան
պրակտիկայի բաժնի ղեկավար
Հեռ:(+37410) 55-21-39
Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

 

Ուսանողական խորհուրդ

Հայտարարություններ

Եռօրյա միջազգային վերապատրաստում

02.12.2021
Եռօրյա միջազգային  վերապատրաստում

  «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համ...

Միջազգային սեմինար-վերապատրաստում

30.11.2021
Միջազգային  սեմինար-վերապատրաստում

  Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա  միջազգային  սեմինար-վերապատ...

Карта

Новости

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4
НАШИ ПАРТНЕРЫ
 Aqua  KGN  Humanist  Panstwowa  Spbume  Erasmus  boh  boh