logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ 2024-2025 Իրավագիտություն Տնտեսագիտություն 2024-25 ուստարվա ընդունելություն ավագ դպրոցում Ընդունելություն բժշկական քոլեջում Հեռավար ուսուցում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ

2024-2025

2024-2025

Իրավագիտություն

Իրավագիտություն

Տնտեսագիտություն

2024-25 ուստարվա ընդունելություն ավագ դպրոցում

2024-25 ուստարվա ընդունելություն ավագ դպրոցում

Ընդունելություն բժշկական քոլեջում

Ընդունելություն բժշկական քոլեջում

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում

    ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ  ԲԱԺԻՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հոկտեմբերի 1-ից մեկնարկում է նախապատրաստական դասընթացներ բակալավրի կրթական ծրագրով՝ Հյուսիսային համալսարանի առկա և հեռակա ուսուցման՝ 2024-2025 ուս. տարվա դիմորդների համար:
📌Դասընթացների տևողությունը մինչև մեկ ուսումնական տարի է:
📌Դասընթացների կազմակերպման առանձնահատկությունները քննարկվում և համաձայնեցվում են դիմորդների հետ՝ վերջիններիս գիտելիքների նախնական գնահատման հիման վրա:
📌Նախատեսվում է շաբաթական երկու պարապմունք՝ 1,5 ժամ տևողությամբ:
📌Ամսական ուսման վարձը՝ 15.000 դրամ:
📌Հյուսիսային համալսարան ընդունվելու դեպքում նախապատրաստական դասընթացի համար վճարված գումարը կհամարվի ուսման վարձի կանխավճար:
📌Դասընթացները ներառում են հատևյալ առարկաները
💠Հայոց լեզու և գրականություն
💠Օտար լեզու և գրականություն
💠Հայոց պատմություն
💠Մաթեմատիկա
💠Ֆիզիկա
📌Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հյուսիսային համալսարանի ընդունող հանձնաժողով՝ 010-57-33-17 հեռախոսահամարով:
Հասցե՝ Ալեք Մանուկյան 15ա:

sale

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳ  ԵՎ ԶԵՂՉԵՐ

 Ուսման որակի բարձրացման խրախուսման նպատակով համալսարանում ներդրվել և գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ (Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Թումանյանի և այլն)՝ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներում ընդգրկված ուսանողների համար:

2020-2021 ուսումնական տարի

          ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ
ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՄԱՆ

 

Համալսարանում սահմանված են ուսման որակը խթանող բազմաթիվ մրցույթներ, որոնց հաղթողներն արժանանում են անվճար ուսուցման, անվանական կրթաթոշակների, արտերկիր գործուղվելու և այլ արտոնությունների:

Ուսումնական տարվա առաջադիմության հիման վրա համալսարանում իրականացվում է ուսանողի տեղափոխություն (ռոտացիա) վճարովի համակարգից անվճար համակարգ:

 

            ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉՄԱՆ,  
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՅԼ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
 

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին » ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի համաձայն Հյուսիսային համալսարանում  ուսանողական նպաստի ձևով իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ( անվճար համակարգ) և զեղչերի կիրառման կանոնակարգ

     ԲՈՒՀԻ ՀՐԱՄԱՆ 

Հավելված 1            Հավելված 2

Հյուսիսային համալսարանի քոլեջում  ուսանողական նպաստի ձևով իրականացվող ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման  զեղչերի կիրառման կանոնակարգ

   Հյուսիսային համալսարանի քոլեջի զեղչի հրաման

 Հավելված 1           Հավելված 2

 

 

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարան օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպումն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2017թ. մարտի 3-ի N 224-Ա/ղ՝ «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, մի շարք մասնագիտությունների գծով, օտար լեզվով /անգլերեն լեզու/ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման թույլտվություն տալու մասին հրամանի համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝

Բակալավրի կրթական ծրագրով՝

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Ծրագրային ճարտարագիտություն

Մագիստրոսի կրթական ծրագրով՝

  • Կառավարում

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Վարձավճարների, ընդունելության ժամկետների և կրթության կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար դիմորդները կարող են դիմել Հյուսիսային համալսարանի ընդունող հանձնաժողով կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող ստորաբաժանում:

Հյուսիսային համալսարան ընդունված ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել հայերեն կամ անգլերեն լեզվով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է 50% զեղչով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած հետևյալ երկրների՝ Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի և Սլովակիայի քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է անվճար:


Ներկայացվող
փաստաթղթեր՝

  • անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի թարգմանությունը` նոտարով հաստատված,
  • կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարով հաստատված, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից,
  • 6 լուսանկար (3x4 չափսի)
  • ինքնակենսագրություն (CV)` հայերենով, անգլերենով կամ ռուսերենով,
  • լրացված դիմում-հարցաթերթիկ (դիմորդը կարող է այն լրացնել փաստաթղթերը հանձնելիս կամ ներբեռնել ՀՀ ԿԳՆ կայքէջից)
  • դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով (դիմորդը լրացնում է այն ՀՀ ԿԳՆ փաստաթղթերը հանձնելիս):

Ընդհանուր տեղեկատվություն

  • Վիզայի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջ հետևյալ հղումով`https://www.mfa.am/en/visa:
  • Հյուսիսային համալսարան ընդունված օտարերկրյա ուսանողները ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետք է դիմեն համալսարանի օտարերկրյա քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

- անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի թարգմանությունը` նոտարով հաստատված
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև   Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից
- 6 լուսանկար (3x4 չափսի)
- դիմում-հարցաթերթիկ (լրացվում է Համալսարանում)
- վիզայի պատճենը:

 

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարանում հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի և Հյուսիսային համալսարանի կողմից հաստատված կարգերին համապատասխան հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ը.00.03 «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»*
  • Ժ.01.01 «Հայ դասական գրականություն»
  • ԺԲ.00.04 «Դատական իրավունք»**

 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

              Մասնագիտություն

Ուսուցման ձևը Ուսման տևողությունը Տարեկան վարձավճար
Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում առկա
3 տարի
420.000 ՀՀ դրամ
հեռակա
4 տարի 380.000 ՀՀ դրամ
Դատական իրավունք
առկա 3 տարի 450.000 ՀՀ դրամ
հեռակա 4 տարի 400.000 ՀՀ դրամ
Հայ դասական գրականություն
առկա 3 տարի 360.000 ՀՀ դրամ
հեռակա 4 տարի 320.000 ՀՀ դրամ

 

Հյուսիսային համալսարանում հետբուհական մասնագիտական կրթություն կարող են ստանալ ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:

Ասպիրանտուրայում ուսուցման լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական

Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է համալսարանի ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:

Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

  1.  անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.
  2. ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը.
  3. գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:

Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:

Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:

Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն տասներեք միավոր:

Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, մասնագիտական քննությունից առնվազն մեկ ամիս առաջ. փակցվում է հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում և (կամ) տեղադրվում է պաշտոնական կայքէջում:

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը Հյուսիսային համալսարանին 2015թ.-ին ընգրկել է Ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակում՝ Տնտեսագիտություն Ը.00.03 «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ, իսկ 2017 թվականի հունվարից թույլատրել է համալսարանում կազմակերպել հանձնաժողով՝ նույն մասնագիտությամբ քննություն ընդունելու համար:

Ասպիրանտուրայի դիմորդները (հայցորդները) Հյուսիսային համալսարանի ռեկտորի անունով դիմումի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
  • օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)***.
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
  • ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
  • աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (քաղվածք աշխատանքային գրքույկից եթե առկա է):

Անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը դիմորդը ներկայացնում է անձամբ:

Հյուսիսային համալսարանի հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպման մասին կարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքի «Մեր մասին–Փաստաթղթեր-Կանոնակարգեր» հավելվածում:


*Ը.00.03 − ներառում է Ը.00.03 -«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Ը.00.05 - «Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն»:
**Դատական իրավունք - ընդգրկում է` դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ հետախուզական գործունեության տեսություն:
***Պահանջվում է միայն ասպիրանտուրայի ընդունելության դեպքում:

 

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Հայտարարություններ

Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում

15.11.2023
Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում

Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.11.2023

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գո...

Карта

Новости

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4
НАШИ ПАРТНЕРЫ
 Aqua  KGN  Humanist  Panstwowa  Spbume  Erasmus  boh  boh