logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ 2024-2025 Իրավագիտություն Տնտեսագիտություն 2024-25 ուստարվա ընդունելություն ավագ դպրոցում Ընդունելություն բժշկական քոլեջում Հեռավար ուսուցում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ

2024-2025

2024-2025

Իրավագիտություն

Իրավագիտություն

Տնտեսագիտություն

2024-25 ուստարվա ընդունելություն ավագ դպրոցում

2024-25 ուստարվա ընդունելություն ավագ դպրոցում

Ընդունելություն բժշկական քոլեջում

Ընդունելություն բժշկական քոլեջում

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում


Հյուսիսային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին:

Բուհն ի սկզբանե որդեգրել է յուրահատուկ առաքելություն՝ նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես Ռուսաստանից ներգաղթած հայազգի երիտասարդների բարձրագույն կրթությունը կազմակերպել հայրենիքում (այստեղից էլ համալսարանի «Հյուսիսային» անվանումը):

Բուհի լրիվ անվանումը՝

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն)
«СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ» ООО (Общество с Ограниченной Ответственностью)
«NORTHERN UNIVERSITY» LLC (Limited Liability Company)

Բուհի իրավաբանական հասցեն՝
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան. Ալ. Մանուկյան 15/9

Բուհի գործունեության հասցեն՝
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան. Ալ. Մանուկյան 15ա

Պետական ռեգիստրի գրանցման թիվ՝
273.110.01549

Հյուսիսային համալսարանն առաջին հավատարմագիրը` N013 ստացել է 2001 թվականին ՀՀ ԳԿՆ- կողմից:
2015թ-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից շնորհվել է ինտիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի պայմանական:
2018թ.-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից վերահավատարմագրվել է 4 տարի ժամկետով:

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Հյուսիսային համալսարանն իր սովորողներին՝ ուսանողներ, ասպիրանտներ, տրամադրում է բացառապես պետական նմուշի դիպլոմ:

Համալսարանում գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Հյուսիսային համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կրթությունն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ծրագրային ճարտարագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Հաշվապահական հաշվառում և հարկում
  • Կառավարում
  • Իրավագիտություն
  • Ընդհանուր մանկավարժություն
  • Նախադպրոցական մանկավարժություն
  • Մասնագիտական մանկավարժություն
  • Օտար լեզու և գրականություն
  • Լրագրություն
  • Հոգեբանություն
  • Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի)
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
  • Մասնագիտական մանկավարժություն (ինֆորմատիկա )

Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկի հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում
  • Հայ դասական գրականություն
  • Դատական իրավունք

Բուհը օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպումն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

Բակալավրի կրթական ծրագրով՝

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Ծրագրային ճարտարագիտություն

Մագիստրոսի կրթական ծրագրով՝

  • Կառավարում:

Համալսարանում գործում է նաև ավագ դպրոց և բժշկական քոլեջ:

Հյուսիսային համալսարանն իր բաժանմունքն ունի նաև Ալավերդի քաղաքում՝ «Թումանյան» բաժանմունքը, որտեղ ներդրված նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծել ուսանողների համար հեռավար կարգով դասընթացների ուսումնասիրման համար:

Բաժանմունքում բակալավրի կրթական ծրագրով առկա/հեռակա ուսուցմամբ կրթություն է իրականացվում հետևյալ կրթական ծրագրերով՝

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում (ըստ ոլորտների)
  • Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)
  • Նախադպրոցական մանկավարժություն (նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա):

Միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթությունն իրականացվում հետևյալ մասնագիտություններով՝

  • Ատամնատեխնիկական գործ
  • Քույրական գործ:

Համալսարանն ունի գրադարան, ընթերցասրահ, կահավորված համակարգչային լսարաններ` ապահովված համացանցային կապով, ուսումնական լաբորատորիաներ: Համալսարանում ակտիվորեն գործում են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, իրավաբանական կլինիկան, կրիմինալիստիկայի լաբորատորիան:

Բուհում դասավանդում են ճանաչված մասնագետներ, գիտական աստիճան ու կոչում ունեցող դասախոսներ:
Հյուսիսային համալսարանը գտնվում է Երևանի կենտրոնում, ունի շենքային հրաշալի պայմաններ, կահավորված լսարաններ ու տեխնիկապես հագեցած կաբինետներ:


Տեղեկատու հեռախոսահամարներ՝
(+37410) 57-33-17

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին (+37410) 55-41-35
Ավագ դպրոց (+37410) 55-21-39
Էլեկտրոնային կայք՝ www.northern.am
Էլեկտրոնային հասցե՝  iЭтот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Карта

Новости

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4
НАШИ ПАРТНЕРЫ
 Aqua  KGN  Humanist  Panstwowa  Spbume  Erasmus  boh  boh