logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ARM CHAIR rus

Գլխավոր

Հյուսիսային համալսարանի  «ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ» ամբիոնի առաքելությունն է պատրաստել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ ՀՀ և արտ­երկրի հայկական դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դպրոցի տնօրեն, թանգարաններում, արխիվնե­րում՝ խմբագիր, սրբագրիչ, Մատենա­դա­րա­նում՝ լաբորանտ, թարգմանիչ:

Ամբիոնի առաքելություններից է նաև  պատրաստել օտար լեզվի բանիմաց մասնագետներ՝ զինված խորը և հիմնավոր գիտելիքներով, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող բանասերներ և մանկավարժներ: Ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք ունեն թե՛ խորը մասնագիտական և թե՛ ընդհանուր հումանիտար և սոցիալ–տնտեսագիտական, բնագիտական գիտելիքներ: Դասերն ընթանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, իսկ դասավանդման մեթոդների հիմքում ընկած է ինտերակտիվ դասավանդումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ուսումնական բուն գործընթացից զատ՝ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ամբիոնի բակալավրի և մագիստրատուրայի պատրաստման հիմնական  մասնագիտական  կրթական ծրագրերը,  իրականացվում են ՀՀ  Կրթության և գիտության նախարարությանը կից գործող Երևանի Հյուսիսային համալսարանում:

«Լրագրություն» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գո­րծու­նեութ­յունն ընդգրկում է  զանգվածային լրատվամիջոցների համակարգը` լրատվական գործակալություններ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և  համացանցային լրագրություն, որոնք ապահովում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային-լուսավորական, գիտական, ժամանցային  և այլ բովանդակության տեղեկատվություն: Լրագրության բակալավրի մասնագիտական գործունեության հիմնական պահանջը լրագրության գործառույթների իրականացումն է` պայմանավորված տվյալ  լրատվամիջոցի առանձնահատկություններով և նպատակներով:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի նպատակն է «Լրագրություն» մասնագիտության ակադեմիական առարկաների ուսումնասիրումը և դրա հիման վրա պրակտիկայի զարգացումը միջառարկայական գիտական հետազոտությունների միջոցով` օգտագործելով  լրագրության ոլորտի պրակտիկ մասնագետների,  հետազոտողների փորձը:

Մագիստրոսների մասնագիտական գործունեության ոլորտը ընդգրկում է լրագրության ոլորտի խորքային ուսումնասիրությունը, գիտական հետազոտությունների իրականացումը: Մագիստրոսների մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝ լրագրության ոլորտի առարկաների ուսումնասիրումը:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսը պատրաստվում է մասնագիտական գործունեության հետևյալ ոլորտի համար`1) լրագրության ոլորտի գիտահետազոտական աշխատանք, 2) լրագրության ոլորտի առարկաների դասավանդում:

 «Ռուսերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Ռուսերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ–ն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի դասավանդող (լեզվի ուսուցման կենտրոններ);

բ) անգլերեն լեզվի թարգմանիչ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) լեզվի ուսուցման կենտրոններ;

բ) գիտահետազոտական, մշակութային և այլ հաստատություններ և հիմնարկներ;

գ) թարգմանչական գրասենյակներ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

Վերոհիշյալ գծով մասնագետներ պատրաստելու համար  փաստաթղթերի համակարգը մշակվել  և հաստատվել է բուհի առաքելությանը  համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու համար` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, առաջարկված կրթական օրինակելի ծրագիրը: Մասնագիտության կրթական ծրագրերը կարգավորում են ողջ ուսումնական գործընթացը, դրա նպատակները, սահմանում  են ակնկալվող արդյունքները, մշակում դրանց միտված դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանությունը, շրջանավարտի մասնագիտական պատրաստվածության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող հիմնական պահանջները, ներառում  ուսումնական պլանը, դասընթացների առարկայական ծրագրերը, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը, օրացուցային ուսումնական ժամանակացույցը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ  ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովածությանը վերաբերող պահանջները, որոնք ապահովում են ուսանողի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածության որակը:

 

Ամբիոնի  գործունեության հիմնական ուղղությունները.

 

  1. Իրականացնել կրթական ծրագրեր, որոնք ամբիոնի շրջանավարտներին հնարավորություն կտան լինելու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով հաջողակ և գործնական մասնագետներ, գիտակրթական գործունեություն իրականացնելու ունակ, ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում կիրառելու կարողություն ունեցող կադրեր:
  2. Ապահովել որոշակի կրթական մակարդակ, գիտելիքների յուրացման առավել արդյունավետ մեթոդների մշակում և կիրառում,  ինչպես նաև համընդհանուր (ունիվերսալ) և մասնագիտական հմտությունների զարգացում:
  3. Վերջնարդյունքների ձևավորմանը միտված ուսուցում:
  4. Ապահովել ուսանողակենտրոն միջավայր, տեսական և գործնական բաղադրիչների փոխկապակցվածություն, տրամադրել համապատասխան ռեսուրսներ:
  5. Ընդլայնել ամբիոնի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:

                                                       

Դասախոսական կազմ՝

Ամբիոնում դասավանդում են 6 դասախոս, 3 դոցենտ

Ամբիոնի վարիչ՝  Նունե Մկրտչյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էլեկտրոնային հասցե՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի՝ 9.30-15.30, Երեքշաբթի՝ 9.30-15.30,  Չորեքշաբթի՝ 9.30-15.30,

Հինգշաբթի՝ 9.30-15.30

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Անձնակազմ


NUNEMKRTCHYAN

Կրթություն

1976-1986թթ.՝ Երևանի թիվ 82 դպրոց

1987-1992թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄ ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ

2010 թ. նոյեմբերի 12-ի նիստի, թիվ 7 արձանագրությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ

Գիտական աստիճան

2013թ.բան. գիտ. թեկնածու, (Ժ. 01.02 «Նորագույն շրջանի հայ գրականություն») մասնագիտությամբ ատենախոսություն, թեմա՝ «Բնաշխարհի փիլիսոփայությունը Վախթանգ Անանյանի փոքր արձակում» 

Աշխատանքային փորձ

1996-97թթ. Ակ. Բակունցի անվան ուսումնարանի մեթոդիստ-դասախոս

2000թ.-ից մինչ օրս՝ Հյուսիսային համալսարանի դասախոս

2011-2012թթ. Հայ և ռոմանագերմանական բանասիրության դեպարտամենտի դեկան

2017թ. Հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ

2018-2022թթ. Հյուսիսային համալսարանի
Լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ

2012թ.-ից մինչ օրս՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող

2018-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

2019թ.–ից գրականագիտության մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  1. Moodl հեռավառ ուսուցման ծրագրի վերապատրաստում, վկայականի ստացում, 2018թ.
  1. SWOT վերլուծություն-Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմների արդյունավետությունը ՈԱԱԿ

Չափանիշների և չափորոշիչների վերլուծություն՝ Հավատարմագրման հանձնաժողովի որոշումների կայացման քաղաքականության համաձայն

ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 2021թ

3..Եռօրյա միջազգային վերաատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը: 2021թ.դեկտեմբերի 7-ից-9-ը

  1. Smart Notebook համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց:2021թ10 դեկտեմբեր-14.02.2022
  2. երկու կարևոր վերապատրաստում.

/  6.12021 — «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները»,

6.12.2021 — 9.12.2021 «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»/

2021թ. Դեկտեմբերի 6-7-8-9-ին

Դասավանդվող  առարկաները

Բակալավրիատ 
•Գրաբար, Ժամանակակից հայոց լեզու
•Հայոց լեզվի դասավանդման տարրական ուսուցման մեթոդիկա
• Խոսքի զարգացման մեթոդիկա ն/դ

Մագիստրատուրա

  • Տարրական և միջին դպրոցում մայրենիի ուսուցման գիտատեսական հիմունքները
    • Երեխաների խոսքի զարգացման ժամանակակից տեխնոլոգիաներ

 Հրապարակումների   ընտրանի/5 և ավելի/

  1. «Մարդ- բնություն փոխհարաբերության խնդիրը Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքներում ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան, գրականության ինստիտուտ, Հայաստանի գրողների միություն, Գրականագիտական հանդես, Երևան, 2012թ.,էջ 229- 233:
  2. «Սանահինը որպես հայ դպրության օջախ» Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր 2017, էջ 87-95:
  3. «Հայոց ցեղասպանությունը և Վերաքննիչ բյուրոյի աշխատանքը» Սանահինի համալսարանի հիմնադրման 1050- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր 2017, էջ 76-82:
  4. «Մանուկ Աբեղյանը մանկավարժ», Հայագիտական հանդես 1/35, 2017 էջ 128:
  5. «Գրագիտության ուսուցումը նախադպրոցական տարիքում» Հյուսիսափայլ, Գիտական հոդվածների ժողովածու, 2017, էջ 108-116: 
    6.«Հայի դարերով երազած ազատությունը ըստ Հովհ. Թումանյանի» տպագ . «Բուհ-բանակ   համագործակցության գերակայությունը  «Ազգ-բանակ հայեցակարգի  համատեքստում»», Միջազգային գիտաժողովի նյութեր, Հյուսիսային համալսարան Եր․, 2017,
    7.«Վ.Անանյանի ստեղծագործական աշխարհը» տպագ . «Հյուսիսափայլ», Գիտական հոդվածների ժողովածու, Տարեգիրք, Հյուսիսային համալսարան  Էջ24-30։
    8.«Հովհ. Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» տպագ . «Հովհ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը», Միջազգային գիտաժողովի նյութեր, Հյուսիսային համալսարան, Երևան, 2019 թ. Էջ 176-186
    9.«Հովհ. Թումանյանի ստեղծագործական  կյանքի շրջափուլերը»տպագ. Հյուսիսափայլ» Գիտական հոդվածների ժողովածու,Տարեգիրք, Հյուսիսային համալսարան, Եր․, 2019/4/ Էջ97-103
    10.«Հովհ. Թումանյանի մանկագրության սկզբունքները  «Լուսաբեր»դասագրքում» տպագ. ՀՀ ԳԱԱ  Հովհաննես Թումանյան-150, Հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու,Եր․, 2020 Էջ409-418:
    11.«Բնության ըմբռնումը Վ. Անանյանի պատմվածքներում» տպագ. Վանաձոր միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին, Երևան, «Միսմա» ՍՊԸ, 2020,Էջ278-286
    12.«Ավետիք Իսահակյանը ազատագրական պայքարի գովերգու» տպագ.  «Հյուսիսափայլ», Գիտական հանդես  1(7), Հյուսիսային համալսարան Երևան, 2021 թ․, Էջ 5-13:
    13.Հայրենիքի տեսիլքը Ղևոնդ Ալիշանի «Յուշիկք հայրենեաց հայոց» գործում տպագ.  Վենետիկ, ՀՀ ԳԱԱ նվիրված Հայր Ղևոնդ Մ. Ալիշանի ծննդյան 200 ամյակին, «Բազմավէպ» հանդէս, ԵՐԵՒԱՆ- Ս. ՂԱԶԱՐ, 2021թ ,1-2, Էջ 180-196
    14.Հայոց ճակատագրի ազգային- քաղաքական ընկալումները Ավ. Իսահակյանի խոհերում տպագ. «Ավ․ Իսահակյան-145» գիտաժողովի նյութերի ժողովածու, , «Վառմ» հրատ, Ե․,2021թ․, դեկտեմբեր էջ 121-131:
    15.Стихотворения, посвященные Мкртичу Хримяну и Гевонду Алишану при жизни опубл. Санкт-Петербург, Россия, «Великие армянские просветители Мкртич Хримян и Гевонд Алишан — к 200-летию со дня рождения», 27-28 апреля 2021 г.,
    16.Մենագրություն«Բնաշխարհի փիլիսոփայությունը Վ.Անանյանի փոքր արձակում» տպագ. Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2019թ. 176 էջ։
    17. Մենագրություներում  հեղինակած բաժիններ, գլուխներ «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1915-1919), տպագ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Եր, 2019թ, էջ 487-637։
    18.«Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1920-1923), տպագ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Եր․, 2020թ, էջ 504-559։
    19.«Նախադպրոցական տարիքի երեխայի խոսքի զարգացման մեթոդիկա» տպագ. ուսումնամեթոդական ձեռնարկ Եր., «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ., 2019թ 43 էջ:
    20.Հայրենիքի տեսիլքը Ղևոնդ Ալիշանի «Յուշիկք հայրենեաց հայոց» գործում տպագ. Վենետիկ, «Բազմավեպ» հանդես, 1-2, 2021թ 180-194։
    21.«Ավետիք Իսահակյանը ազատագրական պայքարի գովերգու» տպագ. «Հյուսիսափայլ», Գիտական հանդես 1(7), Ե․,2021 թ․, էջ 5-13։

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն


hakobyan

 Կրթություն

1987 - 1992 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող 
2005-2008  թթ. Հայ–ռուսական/ Սլավոնական համալսարանի լրագրության ամբիոնի հայցորդ

Գիտական աստիճան, կոչում
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Թեկնածուական թեմա - «Սիլվա Կապուտիկյանի հրապարակախոսությունը», 2008թ.

Աշխատանքային փորձ

1996-97 թթ. թղթակցել  է «Պաս», «Մոլորակ», «Ժամանակ» թերթերին, վարել «Պաս» և «Մոլորակ» օրաթերթերի  թարգմանական էջերը:

2001-2002թթ. աշխատել է ԱԼՄ հեռուստաընկերությունում որպես ,,«Ինքնահաստատում» և «Փոքրիկների մեծ աշխարհը» հաղորդաշարերի սցենարիստ-խմբագիր: Շուրջ 40 հաղորդումների և մի շարք ռեպորտաժների հեղինակ է:

2002-2008թթ. հայոց լեզվի և գրականության ավագ դասախոս է աշխատել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

2003-2006թթ. համատեղությամբ աշխատել է ԵՊՀ  «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդեսում:

2009-2010թթ. աշխատել է «Սիլվա Կապուտիկյան» տուն-թանգարանում որպես գիտաշխատող: 

2008թ. առ այսօր Հյուսիսային համալսարանի Հայոց լեզվի, գրականության  և լրագրության ամբիոնի դոցենտ է, Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, գիտխորհրդի քարտուղար: Թղթակցում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:

 

Դասավանդվող  առարկաները

 Լրագրության հիմունքներ, Լրագրային ժանրերը, Գովազդ և հանրային կապեր,  Տեղեկատվական պատերազմներ և հասարակության անվտանգություն, Մանկական գրականություն:

 
Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

  1. Հանրային կապերի (PR) ուսուցման իմ փորձից: Մեթոդական ուղեցույց, Հեղինակային հրատարակություն, 2016 թ.,
  2. Քողարկված կառավարման մոդելը (PR) Հ. Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթում,  «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2014, թիվ
  3. «Ժամանակակից հայկական հեռուստատեսությունը մշակութահոգեբանական պատերազմների համատեքստում», Հյուսիսային համալսարան, Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները, Միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2012, էջ 263-272:
  4. «Ս. Կապուտիկյանի հրապարակախոսությունը հետխորհրդային շրջանում» // Բանբեր Երևանի համալսարանի, 2007, թիվ 3, էջ 173-178:
  5. «Ամենայն հայոց բանաստեղծն ու ամենայն հայոց բանաստեղծուհին. հոգևոր առնչություններ», Էջմիածին/ Պաշտօնական ամսագիր ամենայն հայոց կաթողիկոսութեան Մայր աթոռոյ սրբոյ Էջմիածնի, փետրուար, 2009, ԿԵ տարի, էջ 139-145:

 Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն


VARDUHIDAVTYAN

Կրթություն

1996-2001թթ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության բաժին:

2001-2007թթ Մանկավարժական համալսարանի հայ նոր գրականության ամբիոնի հայցորդ:

Գիտական աստիճան, կոչում`
Բանասիրական գիտությունների թեկնածու , դոցենտ 

Թեկնածուական թեմա - 2007թ. <<Թեքեյան-Տերյան գրական առնչությունների շուրջ>>:


Աշխատանքային փորձ

2008-2012թթ դասախոսություններ է կարդացել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

2012-2014թթ աշխատել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնում որպես դասախոս:

2007-ից մինչ այսօր դասախոսում է Երևանի Հյուսիսային համալսարանում:


Դասավանդվող  առարկաները

Հայոց լեզու, Հայ գրականության պատմություն


Հրապարակումների   ընտրանի/5
և ավելի/

1.Կոստան Զարյան և Հովհ. Թումանյան առնչությունների համատեքստում (մեկնական- զուգադրական քննություն), Հանրապետական միջբուհական գիտաժողովի նյութեր, Հյուսիսային համալսարան Եր., 2013:

2.Սփյուռքահայ գրականության դասավանդման հիմնախնդիրները, մեթոդական ուղեցույց, Երևան, 2014:

3.Թեքեյան-Տերյան գրական առնչությունների շուրջ, մենագրություն, Երևան, 2017:

4.Նավի և ծովի սիմվոլիկ պատկերները Կոստան Զարյանի ստեղծագործական համակարգում, Հայագիտական հանդես, թիվ 2, Երևան, 2017:

5.Ազգային ոգու փնտրտուքը Կոստան Զարյանի էսսեներում, Հյուսիսափայլ, թիվ 1, Երևան, 2017:


Պարգևներ

1999թ. Ֆրանսիայի Նիս քաղաքի Ռուբեն Սևակի հիշատակի տան հիմնադիր-տնօրեն Հովհաննես Չիլինկիրյանի կողմից արժանացել եմ գրական մրցանակի և շնորհագրի:


Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն


COVINAR

Կրթություն

1996-2001թթ.         ԵՊՄՀ-ի բանասիրության ֆակուլտետ:

2002-06թթ.           ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա:

Գիտական աստիճան, կոչում
Բանասիրական գիտությունների թեկնածու , դոցենտ 

Թեկնածուական թեմա - 2007թ. «Ավետիք Իսահակյանի քնարական արձակը և առակները»:


Աշխատանքային փորձ

2002-08թթ.              աշխատել եմ Արարատի պետական քոլեջում որպես հայոց լեզվի և հայ գրականության դասախոս:

2007-ից                     մինչև այսօր Երևանի Հյուսիսային համալսարանում` որպես հայոց լեզվի և  գրականության  դասախոս:

2009-2015թթ.           համատեղության կարգով դասավանդել եմ Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայում:

2011-15թթ.               աշխատել եմ Երևանի Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչությունում որպես ավագ մասնագետ:

2014-ից                     մինչև այսօր աշխատում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնում որպես դասախոս:


Դասավանդվող  առարկաները

Հայոց լեզու, Արտասահմանյան գրականություն                              


Հրապարակումների   ընտրանի/5
և ավելի/

  • «Որակի ապահովման մեթոդական ուղեցույց», Երևան, 2011, 164 էջ (համահեղինակ):
  • «Որակի ապահովման ձեռնարկ», Երևան, 2014, (համահեղինակ):
  • «Քաջ Նազարի թումանյանական և իսահակյանական ընկալումը»//Վ. Տերյանի ծննդյան 125-ամյակին և հումանիտար գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովների նյութեր, Երևան, 2011, էջ 95-103:
  • «Արևելյան կենսափիլիսոփայության իսահակյանական ընկալման հարցի շուրջ»//Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու Ν 13, Գավառ, 2011, էջ 442-451:
  • «Մանկավարժական կադրերի մասնագիտական որակների բարձրացման խնդիրը բուհական համակարգում»//Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու Ν 15, Գավառ, 2013, էջ 503-508:
  • «Արտակ Համբարձումյանի քնարերգությունը»//Բուհերի ակադեմիական ազատությունների և մրցակցային պայմանների ապահովումը՝ բարձրորակ կրթության գրավական. միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2013, էջ 271-275:
  • «Հազարան բլբուլ և Կապույտ թռչուն. զուգադրական վերլուծություն», 2014թ.

 

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն



Alaverdyan

Կրթություն


1994- 1999 թ.թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ

2009-2012  թ.թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի բառագիտության և ոճագիտության ամբիոնի հայցորդ 

Գիտական աստիճան, կոչում

Բանասիրական գիտությունների թեկնածու

Թեկնածուական թեմա - «Թշնամություն>> և բարեկամություն>> հասկացույթների լեզվամշակութային առանձնահատկություններն անգլերենում և հայերենում>>, 2012թ.

Աշխատանքային փորձ

1990-ից մինչ օրս-Երևանի Հյուսիսային Համալսարան, անգլերեն լեզվի դասախոս

2009-ից մինչ օրս –ԵՊԼՀ, անգլերեն լեզվի դասախոս

 Դասավանդվող  առարկաները

Հիմնական օտար լեզու/անգլերեն/, Գգործնական քերականություն, Բառագիտություն, Ոճագիտություն, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա, Անգլերենը ակադեմիական նպատակների համար, Օտար լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդները , Իմաստաբանություն

Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

  1. Անգլերեն joy և հայերեն ուրախություն  բառերի հոմանշային  շարքերը հրատարակված            <<Մխիթար Գոշ>> գիտամե-թոդա¬կան  հանդես, 3[23[, 2009, Երևան       Էջ 17-19         
  2. On the Semantic Field of Joy հրատարակված         <<Մխիթար Գոշ>> գիտամեթոդա¬կան հանդես, 3/2009, Երևան            Էջ 20-23         
  3. Թշնամի   հասկացույթի վերլուծությունը միջմշակութային և միջլեզվական տեսանկյունից հրատարակված         ԵրՊԼՀ, <<Բանբեր>> հանդես ,<<Լեզու, մշակույթ, հաղորդակցություն>> 1(19), Երևան2012, <<Լինգվա>>հրատարակչություն         Էջ 19
  4. Թշնամի հասկացույթը <<ազգի թշնամի>> իմաստային դաշտում /զուգադրական վերլուծություն/ հրատարակված ԵրՊԼՀ, <<Բանբեր>> հանդես, Ռոմանագերմանական բանասիրություն,1(21) Երևան-2012,<<Լինգվա>>հրատարակչություն>>     Էջ 19-25
  5. Բարեկամ հասկացույթի վերլուծությունը անգլերենում և հայերենում միջմշակութային տեսանկյունից հրատարակված ԵրՊՀ, <<Աստղիկ>> հանդես, (22-23,) Երևան ,(22-23), 2012-2013, <<Սահակ Պարթև>> հրատարակչություն    Էջ 217-223
  6. Բարեկամություն հասակացույթը լեզվամշակութային համատեքստում հրատարակված <<Բանբեր>>, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 1(32), Երևան -2015   Էջ 8    
  7. “A Cross-cultural Survey of the Semantic Field of Joy in English and Armenian. “/<<Ուրախություն>> իմաստային դաշտի միջմշակութային վերլուծությունը անգլերենում և հայերենում>> հրատարակված         <<Բանբեր>>, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 1(32), Երևան -2015   Էջ 12  
  8. “Fairy Tale Allusions in Advertisements.” /<<Հեքիաթների գրական անդրադարձերը գովազդներում>> հրատարակված         <<Բանբեր>>, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 1(34), Երևան -2015   Էջ 6    

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսեր

                         
Qnarik

Կրթություն

1961թ- Պուշկինի անվան դպրոց

1972թ․- Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան (Փիլիսոփայության  ֆակուլտետ)

Աշխատանքային փորձ

1976-1993 թթ․-Աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում որպես դասախոս։ Զբաղվել է գիտ․աշխատանքներով, գրել  աշխատություններ 3 մասնագիտություններով (կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա, մեքենայաշինություն)

1993-1995 թթ․- Աշխատել է Մոսկվայում Հայ-Մոսկովյան գիմնազիայում որպես ռեկտորի օգնական

1997-2000 թթ,- Դասախոսել  է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

2000 թ․-ից դասախոսում է Երևանի Հյուսիսային համալսարանում

2007թ․-ին  աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում որպես  դիմորդ

2015թ․-ից աշխատում է որպես դասախոս Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Դասավանդվող  առարկաները

Ռուսաց լեզվի քերականություն և ռուսաց լեզվի գրականություն

Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

1976-1993 թթ․-ին աշխատելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ գրել է  աշխատություններ 3 մասնագիտություններով (կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա, մեքենայաշինություն)

2004թ-ին աշխատելով Երևանի Հյուսիսային համալսարանում՝ հրապարակվել է «Հոգեբանության ֆակուլտետի դաագիրք»  ժողովածուն, որի համահեղինակն է

2004թ-ին հրապարակվել է «Իրավաբանական ֆակուլտետի դասագիրք»  ժողովածուն, որի համահեղինակն է

2005թ-ին հրապատակել է «Ռուս լեզվի դասավանդման մեթոդիկա հայկական  ֆակուլտետների ուանողների համար» հոդվածը

 2014թ-ին  գրել է զեկույց «Ռուսական դարձվածները և նրանց համարժեքները հայոց լեզվում» վերնագրով

2017թ-ին գրել է  «Իրավաբանական տերմինները և նրանց դասավանդումը հայկական ֆակուլտետներում» աշխատությունը

 

Լեզուներ

Հայոց լեզու, ռուսաց լեզու, գերմաներեն



Tonoyan


Կրթություն

2000 - 2006 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող 

Գիտական աստիճան, կոչում

Մագիստրոս

Մագիստրոսական թեզ «Կրավորական սեռը իսպաներենում և հայերենում»
Աշխատանքային փորձ

2002-2004 թթ. աշխատել է «XL» լեզվի կենտրոն»

2005-2007 թթ. աշխատել է «Հայկական Բաց Համալսարան »

2007-2012թթ. աշխատել է«Կրթության Միջազգային Ակադեմիա »

2011թ. առ այսօր« Հյուսիսային համալսարան»

Կարդացվող դասընթացներ

Ւսպաներեն լեզու և գրաանություն, երկրագիտություն

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

Կրթություն

1988-1998թթ. Երևանի Մաշտոցի անվան թիվ 185 դպրոց
1998-2002թթ. Երևանի Պետական համալսարանի ռոմանո-գերմանական 
բանասիրության ֆակուլտետ, ստացել եմ մանկավարժ-լեզվաբանի որակավորում

Գիտական աստիճան
2002-2004թթ. ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետ, ստացել եմ 
մագիստրոսի կոչում

Աշխատանքային փորձ
2007-2009թթ. Երևանի Մաշտոցի անվան համալսարան, անգլերեն լեզվի դասախոս
2013թ.-ից սկսած՝ Երևանի Հյուսիսային համալսարան, անգլերեն լեզվի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Մասնագիտական անգլերեն տնտեսագետների, իրավաբանների, հոգեբանների համար

Հրատարակված գիտական հոդվածներ և ձեռնարկներ
Ani Grigoryan, ˝The Individual Writing Style of Virginia Woolf's Fiction˝, Հյուսիսափայլ, Ե., 2017թ., էջ 25-32

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

Կրթություն

1999-2003թթ. ընդունվել և ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` <<ժուռնալիստիկա>> մասնագիտությամբ:

2003-2005թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, պաշտպանել է մագիստրոսական թեզ` <<ՀՀ և ԼՂՀ ԶԼՄ օրենսդրական դաշտը>> թեմայով:

2005թ.-ից Երևանի պետական համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ:

2005թ. Երևանի պետական համալսարանի խորհրդի որոշմամբ հաստատվել է թեկնածուական թեզի թեման` <<ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորումը և ինքնակարգավորումը  ԼՂՀ-ում>> վերտառությամբ:

        2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Երևանի պետական համալսարանում Ժ.01.03-<<Ժուռնալիստիկա>> մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար և 2012թ. ստացել  բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

      Գիտական աստիճանը, կոչումը և հրապարակումները

Մի շարք գիտական հրապարակումների (5 գիտական հոդվածներ) հեղինակ է, միջազգային գիտաժողովների, բուհական գիտական միջոցառումների  մասնակից է: 

Աշխատանքային փորձ

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի <<Լրագրություն>> ամբիոնի ավագ դասախոս:

<<Գրիգոր Նարեկացի>> պետարտոնագրված համալսարանի <<Բանասիրական ֆակուլտետի>> դասախոս

 

Ակադեմիական գործունեություն.

1) 2005-2008թթ.  <<Գրիգոր Նարեկացի>> պետարտոնագրված համալսարանում դասախոս

2) 2008- 2016թթ.  Արցախի պետական  համալսարանում  ավագ դասախոս

3) 2018թ. առ այսօր Հյուսիսային համալսարանի դասախոս

4) 2004 – 2005թթ. Երևանի <<Իմպուլս>> ռադիոկայանում  որպես թղթակից

Դասավանդվող առարկաներ

  • Հայ մամուլի պատմություն .
  • Ժուռնալիստական էթիկա.
  • Եթերի և մամուլի լեզուն և ոճը.
  • Արտասահմանյան երկրների ժուռնալիստիկայի պատմություն.
  • Խոսքի մշակույթ և հաղորդակցման արվեստ.
  • Հռետորական արվեստ և դատական ճառ.
  • ԶԼՄ և ՀՀ օրենսդրություն.
  • Մանկավարժի բանավոր խոսքի և հաղորդակցման մշակույթ.
  • Խոսքի և ոճագիտության տեսական հիմունքները.

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Հումանիտար գիտությունների ոլորտ

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Այլ

Մասնակցել է միջազգային տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք այլ դասընթացների, սեմինարների,կլոր սեղանների,  հանդիպում-քննարկումների, այդ թվում՝

  • Բիզնես-թրեյնինգներ, մեդիա-թրեյնինգներ, կրթական ծրագրեր, 2018-2021թթ.
  • <<Չոր մարքեթինգ>> բիզնես-թրեյնինգ, հավաստագիր, 2017թ
  • <<Breavis>> հետազոտական և խորհրդատվական ընկերություն, հարցազրուցավարի  դասընթաց,  նոյեմբեր 2017թ.
  • Konrad Adenuer Stiftung, media-թրեյնինգ, <<Political Communication for Politicians and Journalists>>, հավաստագիր, 2016թ.
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրողական կոնֆերանսներ, վկայագրեր, 2016-2019թթ.

GayaneHovhannisyan

Կրթություն

 Տյումենի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1995-2000 թթ.)

Տյումենի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, Ասպիրանտուրա 10.02.01. "Ռուսաց լեզու" մասնագիտությամբ (հեռակա ուսուցում). 2002-2005

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (18.11.2005 г.). Թեմա “Функционирование армянских антропонимов в русской речевой среде (на материале художественных текстов XIX – XX вв.)".

Գիտական աստիճանը, կոչումը և հրապարակումները

 բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս

Մի շարք գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների (19) հեղինակ

Աշխատանքային փորձ

2000-2006 ՌԴ Տյումենի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, ասիստենտ

2006-2008 Արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի լեզվաբանության և թարգմանագիտության ամբիոնի ավագ դասախոս

 2008 - 2019 Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ռուսաց և օտար լեզուների ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, գիտական քարտուղար

2017-2019 համատեղությամբ Աբովյանի պետական ​​քոլեջ

2019-2020թթ համատեղությամբ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանի Երեւանի մասնաճյուղ, ավագ դասախոս

2019-2021 թթ համատեղությամբ Հյուսիսային համալսարան, ավագ դասախոս

2019 թ.-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ավագ դասախոս

 Կարդացվող դասընթացները - «Русский язык и  культура речи», «Русский язык», «Речевая коммуникация», «Стилистика русского языка, «Профессиональный русский язык», «Практикум русского языка», «История русской литературы», «Методика преподавания русского языка», «Методика преподавания русской литературы», «Русский язык в профессиональном общении», «Технологии делового общения», «Документационное обеспечение  профессиональной деятельности», «Культурология», «Профессиональная этика и этикет », «Общее языкознание», «Введение в языкознание», «История языкознания», «История и культура стран изучаемых языков»,  «Древние языки и культуры».

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Հումանիտար գիտությունների ոլորտ

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Այլ

 

Վերջին 10 տարում միջազգային գիտաժողովների, սեմինարների և համաժողովների մասնակցությունը (հավաստագրեր)

  1. «Школа молодого преподавателя русского языка: русский язык – язык российского образования» - 10.11.2010 – 12.11.2010 – Российский университет дружбы народов;
  2. «Развитие ресурсов в области электронного образования». Центр электронного обучения ООО «Оританта» - 19.04.2010 – 26.04.2010;
  3. «Совершенствование профессиональных компетенций преподавателей русского языка как иностранного в зарубежных странах» (Москва - Ереван) - 12.2019-24.12.2019;
  4. "Լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումները" - 1.04.2021-23.04.2011 ՀՊՏՀ)
  5. «Использование информационных технологий в преподавании русского как иностранного языка» (международный веб-семинар). Российско-армянский университет.  Институт гуманитарных наук. 14.05.2021.
  6. «Современные методики преподавания русского языка». ООО Институт социальных технологий. 08.12.2021 – 09.12.2021. Краснодар. (16 часов)
  7. «Русский язык в глобальном научном и образовательном пространстве». Государственный институт русского языка им. А.С. Пушкина. 06.12.2021-10.12.2021.
  8. «Собственное имя в жизни литературы». VI международный очно-заочный научно-практический семинар. Министерство образования и науки Донецкой  Народной республики. Горловский институт иностранных языков. 17.12.2021.
  9. Культурно-образовательный квиз-форум «Диалоги России». Тюменский государственный университет. ТООО «Центр развития лидерских и проектных компетенций». Тюмень. 23.12.2021- 24.12.2021.
  10. «Традиции и новации в обучении грамматике русского языка как иностранного».  Тема семинара «Взаимодействие лексики и грамматики в обучении иностранных студентов» . Российский государственный педагогический университет им.А.И. Герцена. 15.02.2022. Санкт-Петербург.
  11. «Интегративный потенциал современной лингвистики: личность, концепты, дискурс» Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего образования «Государственный институт русского языка им. А.С. Пушкина».02.2022-04.03.2022.  Москва. (32 часа)

Կրթություն

1990-1995թթ. ընդունվել և ավարտել է  ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

2008-2012 թթ. եղել է ԵՊՀ հեռուստաժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ:

2009-2010 թթ. մասնակցել է Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի  և Քենթի համալսարանի պրոֆեսորների կազմակերպած դասընթացներին:

 2012 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հեռուստաակնարկ. Ժամանակակից դրսևորումները Հայաստանի հեռուստաեթերում» թեմայով:  

Գիտական աստիճանը, կոչումը և հրապարակումները

Բանասիրական գիտությունների թեկնածու՝ Ժ0601 մասնագիտությամբ

 Հեղինակ է մի շարք գիտական հրապարակումների և մասնագիտական կրթական ծրագրերի:

Աշխատանքային փորձ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի լրատվության  պատասխանատու

Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական - քաղաքական ծրագրերի պրոդյուսեր, §Զգույշ, երեխա է¦ հաղորդաշարի հեղինակ և վարող:

Մի շարք հեռուստաընկերությունների տարբեր հաղորդաշարերի հեղինակ, վարող, խմբագիր:

Ակադեմիական գործունեություն.

2016 -2019 թթ. ԵՊՀ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս

2014-15 թթ.   Երևանի Հյուսիսային համալսարանի մանկավարժության և բանասիրության դեպարտամենտի դեկան

2013-14 թթ.   Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության և բանասիրության ֆակուլտետի դեկան

2015-16 թթ.   Երևանի Հյուսիսային համալսարանի Լրագրության և հայ բանաիրության  ամբիոնի վարիչ

Դասավանդվող առարկաներ

  • Հետաքննական լրագրություն
  • Հեռուստաժուռնալիստիկա
  • Ժամանակակից հրապարակախոսություն
  • ԶԼՄ տեխնիկական միջոցներ
  • Ժուռնալիստի վարպետություն
  • Ստեղծագործական աշխատանք
  • Հայ ռադիոժուռնալիստիկայի պատմություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ժուռնալիստիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Հումանիտար գիտությունների ոլորտ

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Այլ

Մասնակցել է նաև տարբեր կառույցների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների, սեմինարների, հանդիպում-քննարկումների, իրականացրել մասնագիտական:

ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի հետ համատեղ տարբեր կառույցներում աշխատող լրագրողների համար իրականացրել է դասընթաց՝ «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» և Երեխաների նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի լուսաբանման միջազգային չափորոշիչներ և առանձնահատկություններ. հանրային լսարանի հետ արդյունավետ հաղորդակցում թեմաներով:

 

 

Главные новости

Հայտարարություններ

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ

28.09.2023
Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ Հյուսիսային համալսարանը &n...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ուսուցիչների թափուր հաստիքների համար

01.09.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆ...

Карта

Գնահատեք Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը