logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

INTERNATIONAL COOPERATION rus

 

 lezno logo of em Small  Eminence baner 


        


Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական ​​փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):

sofyabarsexyan

 

Սոֆյա Բարսեղյան 

Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Բարսեղյանը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում սովորել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում:

magdalina 

Մագդալինա Ավանեսյան

Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում սովորել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում: 
 HASMIK MANUKYAN

Հասմիկ Մանուկյան

2015 թվականին Հյուսիսային համալսարանի Հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի ուսանողուհի Հասմիկ Մանուկյանը մեկ ուսումնական տարի սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) Քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետում:

 Artak Petrosyan  

Արտակ Պետրոսյան

2015 թվականին Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանող Արտակ Պետրոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի անվան համալսարանի Տնտեսագիտության և գործարար վարչարարության ֆակուլտետում:

 Ewelina 2  

Էվելինա Էբերդովսկա

2015 թվականին Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) ուսանողուհի Էվելինա Էբերդովսկան սովորել է Հյուսիսային համալսարանում (Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի մշակած դասընթացներն կազմակերպվել են ռուսաց լեզվով՝ հաշվի առնելով ուսանողի ցանկությունը): 

   

Մատեուշ Բենկո և Ռեմիջիուս Բակ

2013 թվականին Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) ուսանողներ Մատեուշ Բենկոն և Ռեմիջիուս Բակը մեկ ուսումնական տարի սովորել են Հյուսիսային համալսարանի Լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում:

 Arpine Tadevosyan  

Արփինե Թադևոսյան

2013 թվականին Հյուսիսային համալսարանի Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Թադևոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) Լեհերենի և դասական բանասիրության ֆակուլտետում:

   
   

 

bakur

Բակուր Մարտիրոսյան

Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը «Էրազմուս+ ՀԳ 107 անձնակազմի միջազգային 4-րդ շաբաթ» ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով դասախոսություն է կարդացել Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների համալսարանում (Լեհաստան):

 

Krzysztof Wesolovski

 Քրիստոֆ Վեսոլովսկի

Լեհաստանի Շչեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում 2019 թվականի մարտի 19-22-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է Հյուսիսային համալսարանում:

rshtuni

Քրիստինե Ռշտունի  

Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Քրիստինե Ռշտունուն «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրով 2019 թվականի փետրվարի 18-22-ը «Գործնական անգլերեն» խորագրով դասընթաց է անցկացրել գործընկեր բուհի Անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար:

Harutyun Khalatyan1

Հարություն Խալաթյան

Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Հարություն Խալաթյանը Հյուսիսային համալսարանի և Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի (Լեհաստան) միջև կնքված համագործակցության շրջանակում 2018 թվականի ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է գործընկեր բուհում:

Susanna Harutyunyan

Սուսաննա Հարությունյան

Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը դասավանդման և փորձի փոխանակման շրջանակներում 2015 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում:

 Nune Srapyan

Նունե Սրապյան

Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, փորձի փոխանակման ծրագրով 2013 թվականին մեկ ամսով գործուղվել է Մալմոյի համալսարան (Շվեդիա), իսկ 2014 թվականին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան (Լեհաստան) և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ:

 Annabella

Աննաբելլա Լոկոնսոլ

Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս Աննաբելլա Լոկոնսոլը 2014 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

 

 

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.07.2022

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ...

Աջակցենք Նելլի Թումասյանին

19.05.2022
Աջակցենք Նելլի Թումասյանին

Աջակցենք Նելլի Թումասյանին «Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարան...

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4