logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu coloured

Հյուսիսային համալսարանում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, դասերը շարունակում են ընթանալ առցանց եղանակով։ Նոյեմբերի 20–ին տեղի ունեցած  հերթական ռեկտորատի նիստում քննարկվեցին դասապրոցեսների անցկացմանն ու համալսարանի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես,  առցանց եղանակով ուսումնական գործընթացի, պրակտիկան անցկացնելու, համալսարանի Ալավերդու բաժանմունքի գործունեությունը վերակազմակերպելու,  բուհի ընթացիկ աշխատանքների հնարավոր վերապլանավորման, այդ թվում վերապլանավորված աշխատանքների հաշվետվողականության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ հարցեր։  

Բացման խոսքում ռեկտոր Մհեր Մակիչյանը նշեց, որ բուհի ղեկավարությունը ներդրել է բոլոր ջանքերը, հնարավոր ամեն ռեսուրս՝ ուսումնակրթական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու, ուսանողների ուսումնական պրակտիկան նախասահմանված մակարդակով անցկացնելու համար։ Ռեկտորն առաջարկեց օրակարգային հարցերին անդրադառնալիս անպայման նշել նաև ծագած խնդիրները՝ դրանց լուծումներ տալու, հետագա գործընթացները բարելավելու  նպատակով։

 Առցանց կրթության կազմակերպման  վերաբերյալ ելույթներում նշվեց, որ այն անցկացվում է պատշաճ մակարդակով՝ օգտագործելով zoom   և moodle հարթակները։ Ուսանողների գերակշիռ մասն ակտիվորեն մասնակցում է դասերին, ստորաբաժանումների ղեկավարները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում բացակայող ուսանողներին՝ վեր հանելով բացակայությունների պատճառներն ու դասընթացներին նրանց հետագա մասնակցությունն ապահովելով։ Կարևորվեց նաև դասախոսների՝ առցանց ուսուցման եղանակների վերաբերյալ վերապատրաստումների հարցը, ինչի շնորհիվ կբարձրանա հեռավար ուսուցման արդյունավետությունը։ Դեկաններին և ամբիոնի վարիչներին հանձնարարվեց իրականացնել առցանց դասալսումներ՝ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելով ուսումնական վարչություն։

Ըստ պրակտիկայի բաժնի ղեկավարի զեկուցման՝ ուսումնական պրակտիկան անցկացվում է նախանշված ժամանակացույցով ու պատշաճ մակարդակով։  Կարևորվեց բուհից պրատիկային կցված ղեկավարների գործառույթներն ու այդ մասով հաշվետվողականության ապահովումը։ Որոշվեց նաև անհրաժեշտության դեպքում  մագիստրատուրայի ուսանողների պրակտիկան կազմակերպել դասապրոցեսներին զուգահեռ։

Նիստին ռեկտոր Մ․ Մակիչյանն անդրադարձավ նաև Ալավերդու բաժանմունքի գործունեությունը վերակազմակերպելու հարցին։ Որոշվեց վերանայել Ալավերդու բաժանմունքի կառավարման մեխանիզմը, հաջորդական քայլերով իրականացնել լիազորությունների վերաբաշխում։ Մասնավորապես,  2020-21 ուստարվա 2–րդ կիսամյակից դասապրոցեսների ընթացիկ կազմակերպման գործընթացում վերջնական որոշումների կայացման լիազորությունները վերապահել համապատասխան դեկաններին և բժշկական քոլեջի ղեկավարին, ինչպես նաև փորձարկել կազմակերպչական բնույթի այլ գործառույթների կազմակերպումը Երևանից:

Հյուսիսային համալսարանում գործընթացների հաշվետվողականոթյունը բարելավելու նպատակով որոշվեց նաև  առաջիկա շաբաթվանից ընթացիկ և վերապլանավորված աշխատանքների վերաբերյալ յուրաքանչյուր երեքշաբթի նախորդ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն  տրամադրել ռեկտորատի քարտուղարությանը և որակի ապահովման վարչությանը։

                                                                                                               

 

logo nu coloured

 

Սոցիալական աջակցություն արցախցի մեր հայրենակիցներին.

հագուստի, սննդի, հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաների հավաքագրում կամ գնում՝ ընտանիքներին տրամադրելու նպատակով: Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ՝ իրավիճակով պայմանավորված:

Հոգեբանական աջակցություն

Բուհի հոգեբանության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների ուժերով հոգեբանական ծառայությունների մատուցում Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքների երեխաներին ու մեծահասակներին: Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ՝ իրավիճակով պայմանավորված:

Դրամական միջոցների հավաքագրում ՝  Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով: Այս նախաձեռնությունը ևս կկրի շարունակական բնույթ:

Դոնորական արյան հանձնում պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության ինստիտուտում: Կկրի շարունակական բնույթ՝ անկախ իրավիճակից:

Համալսարանի նկուղային հարկերը համապատասխանեցնել  քաղպաշտպանության պահանջներին՝ բուհի աշխատակիցների, ուսանողության ու հարակից շենքերի բնակիչների համար: Ապահովել առաջին օգնության  անհրաժեշտ պարագաներով:

Մասնակցություն «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը:

Բուհի աշխատակիցներն ու ուսանողները կներգրավվեն ամենատարբեր կամավորական աշխատանքների՝ հագուստի ու սննդի փաթեթավորում, Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքներին սննդի և անհրաժեշտ այլ պարագաների, իրերի մատակարարում:

Հյուսիսային համալսարանը՝ լրատվության և հասարակայնության բաժնի միջոցով պարբերաբար կճշտի կարիքի մեջ գտնվող արցախցի մեր հայրենակիցների տվյալները՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Բաժինը, կապ ապահովելու գործառույթին զուգահեռ,  կիրականացնի նաև կազմակերպչական գործառույթներ՝ համակարգելով վերոնշյալ աշխատանքները:

aspirant           aspirant1

                                                                       «Գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու հայտ են ներկայացնում իրապես կարող ուժեր»

Հաջողությամբ ավարտվեցին ասպիրանտուրայի քննությունները իրավագիտության ֆակուլտետում «Դատական իրավունք» մասնագիտության գծով։ Քննող հանձնաժողովը (նախագահ՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա․ Ղամբարյան, անդամներ՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության և հասարակագիտական ամբիոնի վարիչ, դոցենտ Ս․ Բարխուդարյան, դոցենտ Լ․ Դավթյան) դրական գնահատեց դիմորդների բարձր պատրաստվածությունն ու լուրջ մոտեցումն իրենց մասնագիտությանը։ Առցանց քննությունները, որին որպես ունկնդիրներ մասնակցում էին նաև Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ․ Ֆլջյանն ու գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գ․ Ասատրյանը, ընթացավ ակտիվ քննարկումների և մտքերի փոխանակման մթնոլորտում։ Գ․ Ասատրյանն ուրախալի համարեց այն հանգամանքը, որ հետբուհական մասնագիտական կրթությունն այսօր ևս շարունակում է գրավել երիտասարդներին, իսկ Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրայի դիմորդների նմանօրինակ բարձր մակարդակը հույս է ներշնչում, որ գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու հայտ են ներկայացնում իրապես կարող ուժեր։ Նշենք նաև, որ Հյուսիսային համալսարանը հետբուհական կրթություն է իրականացնում երեք մասնագիտությունների գծով՝ «Հայ դասական գրականություն», «Դատական իրավունք» (դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձա-քննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն) և «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» (ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվառում և վիճակագրություն)։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Главные новости