Ավագ դպրոցի աշակերտների հաղթանակը
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում անցկացված ռուսաց լեզվի օլիմպիադայում Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտները զբաղեցրել են առաջին երեք պատվավոր տեղերը:
Քաղաքային օլիմպիադան կազմակերպել էր մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը մարտի 7-ին՝ ներգրավելով Երևանի մի շարք դպրոցների աշակերտների: Օլիմպիադային ակտիվորեն մասնակցեցին և իրենց գիտելիքների հարուստ պաշարը ներկայացրեցին նաև Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտները՝ զբաղեցնելով I , II և III տեղերը՝
I տեղ՝ Մարգարիտա Ղարիբյան ( X դասարան)
II տեղ ՝ Էլեն Գրիգորյան ( XI դասարան)
III տեղ՝ Ասյա Հակոբյան (X դասարան)
Շնորհավորում ենք բոլորին, մաղթում նոր հաջողություններ: