logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

nelli2 
Նպաստել երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը






Ապրիլի 20-23-ին Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատակցուհի Նելլի Ավագյանն ու տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Ճուղուրյանը մասնակցել են «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովին, որի նախաձեռնողներն են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երիտասարդական ակումբների դաշնությունը:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը և արդեն իսկ 2019թ.-ին ունենալ մշակված մագիստրոսական հեռավար դասընթաց այդ թեմայի շուրջ:Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Հյուսիսային համալսարանը տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ով իր խոսքում արդրադարձել է երիտասարդական աշխատանքի համատեքստում հեռավար կրթության հիմնախնդիրներին:
Ծրագրին մասնակցում էին 2-4-ական ներկայացուցիչ Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից, ովքեր հիմնականում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին: Գիտաժողովի բացմանը հաջորդած երեք օրերին տեղի են ունեցել ծրագրի ոչ ֆորմալ գործողությունները, որի ընթացքում թիմային աշխատանքների միջոցով անդրադարձ է կատարվել երիտասարդական աշխատողին ներկայացվող անձնային պահանջներին, ինչպես նաև ակնկալվող դասընթացի մոդուլներին:
Միջազգային գիտաժողովի հաջորդ փուլերը տեղի են ունենալու Վրաստանում, Չեխիայում, Ուկրաինայում և Բելգիայում:



Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...