logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ.փոստի հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 

 

Հյուսիսային համալսարանի շրջանավարտների կարիերայի և պրակտիկայի կենտրոնի կարևոր խնդիրներից  է համալսարանի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները, ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը, համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ամրապնդումը:

Այդ նպատակով 2018-19 ուսումնական տարում կենտրոնը բավականին ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ համագործակցություններ սկսելով մի շարք պետական և ոչ պետական ընկերությունների հետ՝

 ՀՀ գլխավոր դատախազություն,
 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ,
«Հրաշք տնակ» մանկապարտեզ,
«Թիկ-թակ» մանկական զարգացման կենտրոն,
«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ունիվերսալ վարկային կազմակերպություն,
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն
«Երիտասարդների հնարավորություններ» ՀԿ

Շրջանավարտների  և կարիերայի կենտրոնը հանդիսանում Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, բուհ-գործատու հարաբերություների կանոնակարգմանը:
Այսօր Հյուսիսային համլսարանի բազմաթիվ շրջանավարտներ կարևոր պաշտոններ են զբաղեցնում մանկավարժության, մարքեթինգի, կառավարման, հաշվապահության և իրավաբանական ոլորտներում Հայաստանի ամենադինամիկ ձեռնարկություններում, որտեղ հաճախ աշխատանքի են ընդունվում անգամ ուսումնառության ընթացքում:

Главные новости

Հայտարարություններ

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

09.09.2022

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ...