logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

tb3 Small               tb6 Small

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում առանձնահատուկ նշանակություն ուներ հատկապես Հյուսիսային համալսարանի՝ ավագ դպրոցների 11-12-րդ դասարանների համար կազմակերպած համադպրոցական մրցույթը՝ «Իմ Թումանյանը» խորագրով, որի արդյունքները ամփոփվեցին մայիսի երկրորդ կեսին՝ բուհի մեծ դահլիճում:

Ուրախալի էր այն փաստը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին բավականին մեծ թվով դպրոցականներ՝ հանրապետության  շուրջ 30 կրթօջախների 150 աշակերտներ: Մեծ աշխատանք կատարեց հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը՝ բծախնդիր ու անաչառ կերպով ընտրելով լավագույն մասնակիցներին: 

Մրցույթն անցկացվեց երեք անվանակարգերում՝ «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,  «Իմ Թումանյանը»(շարադրություն),  «Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ»: Մրցույթի պայմանների համաձայն՝ առաջին մրցանակի արժանացած դպրոցականները(8 հոգի) հնարավորություն ունեցան սովորելու Հյուսիսային համալսարանի  անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ, երկրորդ կարգի մրցանակի արժանացածները(10 հոգի)՝  50 տոկոս զեղչի հնարավորություն ունեցան, իսկ երրորդ կարգի  մրցանակ ստացած աշակերտները(12 հոգի) հոկտեմբերի  12-ին համալսարանի պատվիրակության հետ մեկնեցին Թբիլիսի՝ այցելության «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային  կենտրոն: Քսան հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ղեկավար պրոֆեսոր Ա. ճուղուրյան, երրորդ մրցանակի արժանացած  դպրոցականներ, դպրոցի տնօրեններ, ինչպես նաև թումանյանական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած համալսարանի աշխատակիցներն ու ուսխորհրդի անդամները, անմոռանալի մեկ օր անցկացրեց Թբիլիսիում՝ նախ շրջելով մեծ գրողի՝ կյանքի վերջին տարիներին անցկացրած և ներկայումս էլ գիտամշակութային կենտրոնի վերածված օջախում, այնուհետև եղան Խոջիվանքում՝ ծաղկեպսակ խոնարհելով Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին, այցելեցին Սուրբ Գևորգ եկեղեցին՝ մասնակցելով պատարագի, իսկ Սայաթ Նովայի գերեզմանի մոտ  մեր պատվիրակության անդամները ինքնաբուխ ելույթներ ունեցան՝ հնչեցնելով սիրո երգչի անմահական երգերը:

Մեզ համար կրկնակի ուրախություն էր պատվիրակության անդամների ոգևորությունը այցելության ընթացքից, նրանց երախտագիտությունը բուհի ղեկավարությունից՝ նմանօրինակ նախաձեռնության համար:

Հենց այս այցելությամբ էլ ամփոփվեց «Թումանյան-150» ծրագիրը, սակայն Հյուսիսային համալսարանն իր հետագա գործունեության ընթացքում մշտապես արձագանքելու է Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի, գործունեությանն առնչվող յուրաքանչյուր իրադարձության և, համոզված ենք, պահպանելու է թումանյանագիտության ոլորտում առաջատարի համարումը:

 

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Главные новости