Հանդիպում միջազգային փոխանակման «Erasmus+ KA 107» ծրագրի մասնակիցների հետ
Հյուսիսային համալսարանում կազմակերպվել էր հանդիպում միջազգային փոխանակման՝ «Erasmus+ KA 107» ծրագրի մասնակիցներ, համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոսներ Հարություն Խալաթյանի, Բակուր Մարտիրոսյանի և համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:
Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի միջև կնքված համագործակցության շրջանակներում համալսարանի դասախոս Հարություն Խալաթյանը Լեշնոյի համալսարանի ուսանողների համար անցկացրել էր դասախոսության շաբաթ՝ «Տտնտեսական աշխարհագրություն» թեմայով: Իսկ Բակուր Մարտիրոսյանը, դարձյալ նույն ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 7-11-ը դասախոսություններով հանդես էր եկել Լեհաստանի Լեշնո քաղաքի Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանում:
Նրանք ներկաներին փոխանցեցին իրենց ձեռք բերած փորձը, խոսեցին հայ և օտարերկրացի ուսանողների, տեղական և միջազգային բուհերի տարբերությունների մասին՝ իրենց խոսքում կարևորելով այն միտքը, որ նմանատիպ ծրագրերին մասնակցությունը շատ կարևոր է բուհերի միջազգայնացման համար: Իսկ դասախոսների համար՝ հիանալի հնարավորություն է նոր հմտություններ ձեռք բերելու և մասնագիտական կարողությունները կատարելագործելու առումով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին