logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu 

Համալսարանում կայացած առցանց նիստի ժամանակ քննարկվեցին  մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնում ընթացող աշխատանքները: Ինչպես բացման խոսքում նշեց կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը՝ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս պարզելու, թե որքանով են հեռավար դասընթացները արդյունավետ, և որքանով են դրանց վերջնարդյունքները համապատասխանում ՄԿԾ-ներում սահմանված վերջնարդյունքներին:

Հիշեցնենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, Հյուսիսային համալսարանում շուրջ երկու շաբաթ ուսուցումը կազմակերպվում է հեռավար եղանակով՝ օգտագործելով տարբեր հավելվածներ և հարթակներ:

Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնների դասախոսները ներկայացրեցին այդ ուղղությամբ կատարած իրենց աշխատանքները: Զեկուցումներից պարզվեց, որ ուսուցումն այդ ամբիոնում ընթանում է հիմնականում էլեկտրոնային փոստի և viber հավելվածի միջոցով, հանձնարարություններն ուսանողներին են ուղարկում ըստ էլեկտրոնային դասացուցակների և հիմնականում նույն եղանակով ստանում տնային աշխատանքները: Զեկուցողները նաև նշեցին ուսանողների թույլ մոտիվացիան՝ դա բացատրելով դասավանդվող առարկաների բարդությամբ:   Նիստի ընթացքում վեր հանվեցին տվյալ ամբիոնի հետ կապված մի շարք խնդիրներ՝ հետադարձ կապի թույլ լինելը, դեկանատի աշխատակիցներին դասընթացների ոչ բավարար հասանելիությունն ու դրանց վերահսկողությունը:  Նիստի ավարտին ընդունվեցին հետևյալ որոշումները՝

  1. Աշխատանքներ տանել մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի ուսանողների շրջանում՝ հեռավար դասընթացներին ավելի շատ ուսանողներ ներգրավելու նպատակով:
  2. Վերանայել տվյալ ամբիոնում կիրառվող հեռավար ուսուցման գործիքները:
  3. Գործընթացը կազմակերպել թափանցիկ ու հասանելի՝ աշխատանքները վերահսկող մարմինների՝ ամբիոնի վարիչների և դեկանատի աշխատակիցների համար՝ նպաստելով հաշվետվողականության ապահովմանը:

 Հավելենք, որ համալսարանում իրականացվող առցանց  ուսուցման ընթացքը վերահսկվում է ամբիոնի վարիչների և դեկանատի աշխատակիցների կողմից: Պարբերաբար տեղի ունեցող հեռավար խորհրդակցությունների ժամանակ  քննարկվում են ուսուցման որակին, ուսանողների մասնակցությանը, դասընթացների արդյունավետությանն  առնչվող հարցեր:  

Հայտարարություններ

Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

07.09.2020
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

Հարգելի ուսանողներ, 2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քնն...

Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար

12.08.2020
Մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր &n...

Главные новости