logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

dproc

«Ես ուղղակի ցնցված եմ Հյուսիսային համալսարանի  ավագ դպրոցի հեռավար ուսուցման մակարդակից։ Թե՛ ավագ դպրոցի տնօրեն ընկեր Սարգսյանի և թե՛ անխտիր բոլոր դասախոսների տքնաջան աշխատանքը բարձր գնահատելով՝ որպես ծնող խոնարհվում եմ բոլորիդ առաջ։
Իսկ ընկեր Սարգսյանի ու Սիմոնյանի այդչափ կարևոր
, նվիրված աշխատանքը հատկապես հիացմունքի է արժանի»։

 

Մեզ գրում է ավագ դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ Նարինե Ղուկասյանը: Հեռավար ուսուցման անցնելուց հետո հաճախ ենք ստանում շնորհակալական նամակներ՝ առցանց հարթակում արդյունավետ կերպով դասերը կազմակերպելու համար։ Հիացմունքի ու շնորհակալական խոսքերի պակաս չի զգում նաև ավագ դպրոցի ու բժշկական քոլեջի  աշխատակազմը, որն իր գործունեությունը տեղափոխելով առցանց հարթակ, շարունակում է ոչ միայն բնականոն կերպով անցկացնել դասերը, այլև վեբինարներ  է կազմակերպում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասապրոցեսն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով։ Ուսուցիչներն ու դասախոսները հատկապես արժևորում են Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետ Նարինե Սիրականյանի կազմակերպած վեբինարը, որի ընթացքում ծանոթացան առցանց ուսուցման նորագույն մեթոդների։ Վեբինարի մասնակիցները՝ ավագ դպրոցի և բժշկական քոլեջի տնօրեն Արմինե Սարգսյանը, դասախոսները, ուսուցիչները և կրթության կազմակերպման համար պատասխանատու աշխատակիցները, պատկերացում կազմեցին «Շրջված դասարան», «Հետազոտական մոտեցում» մեթոդների մասին, ծանոթացան  Google Forms, Mentimeter հավելվածներին և Learningapps.org գործիքին, որոնց միջոցով հնարավոր է պատրաստել թեստեր, հարցումներ կատարել  և գնահատել աշակերտներին։ Աշխատակիցների բարեխիղճ ու պարտաճանաչ մոտեցումից բացի՝ թերևս նաև նմանօրինակ պատրաստվածությունն է պատճառը, որ արտակարգ դրության պայմաններում Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցն ու բժշկական քոլեջը առցանց ուսուցման նման որակ ապահովեցին։

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...