logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

                                        sep1           sep2

                      Սեպտեմբերի մեկին Հյուսիսային համալսարանը կընդունի առաջին կուրսեցիներին

Օգոստոսի 24-ին Հյուսիսային համալսարանում  տեղի ունեցավ խորհրդակցություն դեկանների և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես նշեց ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ խորհրդակցությունը շատ կարևոր է ու սպասված, քանի որ շոշափվող հարցերը հուզում են ոչ միայն բուհի աշխատակիցներին, այլև ուսանողությանը: «Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բուհի աշխատակազմը մարտ ամսից ձեռնամուխ եղավ հեռավար ուսուցման կազմակերպմանը և հաջողությամբ հաղթահարեց ընթացիկ դժվարությունները: Մենք նույնքան բարեհաջող կերպով պետք է մեկնարկենք նաև 2020-2021 ուսումնական տարին՝ պահպանելով համավարակով պայմանավորված  անվտանգության բոլոր կանոնները, քանի որ մեր ուսանողների ու աշխատակիցների առողջությունը վեր է ամեն ինչից»,- հավելեց ռեկտորը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին և լուծումներ ստացան  մի շարք հարցեր: Մասնավորապես, դասաժամերի տևողությունը սահմանվեց 60 րոպե: Դասամիջոցները կպահպանվեն նույնությամբ՝ 10-ական և 20-ական րոպեներով: Ուսանողները դասերին կմասնակցեն փոքր խմբերով և դիմակներով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այդ պատճառով մեծաթիվ ուսանողներով կուրսերը կբաժանվեն փոքր խմբերի:  Համալսարանի բոլոր լսարաններն ու ստորաբաժանումները պարբերաբար կախտահանվեն, յուրաքանչյուր ուսանող անմիջապես մուտքի մոտ կջերմաչափվի, ֆակուլտետ մտնելիս նույնպես, իսկ միջանցքներում կլինեն ախտահանման անհրաժեշտ պարագաներ: Ուսանողները ողջ օրվա ընթացքում կգտնվեն բուժքրոջ հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում նրանց ցույց կտրվի բուժօգնություն: Որոշում ընդունվեց լսարանային դասերն անցկացնել շաբաթվա չորս օրը, իսկ որոշ առարկաների ուսուցումը, պայմանավորված դրանց առանձնահատկություններով, ընդամենը մեկ օր կազմակերպել հեռավար եղանակով:    ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի մեկից դասի կհաճախեն միայն բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներ, սեպտեմբերի 15-ից նաև բարձր կուրսեցիներն ու մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողները:  

Ռեկտոր Մհեր Մակիչյանը հավելեց նաև, որ դասերի շարունակականությունը մեծապես պայմանավորված է համաճարակային իրավիճակով և հույս հայտնեց, որ առաջիկայում ստիպված չեն լինի անցում կատարել հեռավար ուսուցման: Ուստի նա հորդորեց բոլորին՝ խստորեն հետևել անվտանգության կանոններին և մաղթեց առողջ ուսումնական տարի:

 Այնպես որ, առաջին կուրսի սիրելի ուսանողներ,  Հյուսիսային համալսարանը սեպտեմբերի մեկին իր հյուրընկալ դռները կբացի ձեր առաջ: Վստահ եղեք, որ այդ օրը ձեր կյանքում լինելու է  նորի սկիզբ, իսկ ուսումնառության հետագա տարիները՝ գիտելիքների ձեռքբերման, հաջողությունների ու վերելքի ժամանակաշրջան:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...