logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

hog1       hog2

 

Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհիները՝ Էմման, Նոնան և Մերին, աշխատում են արցախցի երեխաների հետ:  Առաջին հանդիպման ջերմ, անմիջական միջավայրը, որը ստեղծվեց մեր ուսանողուհիների շնորհիվ, հնարավորություն տվեց թոթափել ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված փոքրիկների լարվածությունն ու վախերը:  Հատուկ խաղերը և նկարչությունը, որոնք ընտրվել էին որպես հոգեբանական ներգործության միջոց, բարերար ազդեցություն ունեցան փոքրիկների վրա: «Երեխաներն աստիճանաբար ներգրավվեցին խաղի մեջ, սկսեցին աշխուժորեն շփվել մեզ հետ, այնուհետև անցան նկարելուն: Կարճ ժամանակ անց տիրում էր այնպիսի զվարթ մթնոլորտ, որ նույնիսկ մենք մոռացանք, որ պատերազմ է: Թերևս այս հանդիպումը օգտակար էր երկուստեք»,- պատմում է Նոնա:

Նշենք, որ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողները ռազմական գործողություններին հաջորդած օրերին կազմել են աշխատանքային ծրագիր՝ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների տարբեր տարիքի երեխաներին և ծնողներին հոգեբանական ծառայություններ մատուցելու նպատակով:  Հատուկ աշխատանքային ծրագիրը  կազմած է այն ընտանիքների համար, որոնց անդամները մասնակցել են պատերազմին, կամ որոնք ապրում են այն շրջանում, որտեղ պատերազմական գործողություններ են ընթացել և ընթանում։

Ավելի շատ մասնակիցներ ներգրավելու համար բուհի պաշտոնական կայքէջում զետեղվել է հայտարարություն, ինչպես նաև կապ է հաստատվել Հայաստան տեղափոխված արցախցիների խնդիրներով զբաղվող կենտրոնի հետ:  Համալսարանի կողմից արցախցի մեր հայրենակիցներին տրամադրվող հոգեբանական ծառայությունները կունենան շարունակական բնույթ՝ ընդգրկելով ինչպես տարբեր տարիքի երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին: Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհիները՝ դասախոս Մարինե Մամիկոնյանի գլխավորությամբ, պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով նպաստել արցախցի մեր հայրենակիցների հոգեկան ներդաշնակության ու խաղաղության վերականգնմանը: Իսկ բուհի ղեկավարությունը դրա համար ներդնում է անհրաժեշտ բոլոր միջոցները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Главные новости

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...