logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

aspirant           aspirant1

                                                                       «Գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու հայտ են ներկայացնում իրապես կարող ուժեր»

Հաջողությամբ ավարտվեցին ասպիրանտուրայի քննությունները իրավագիտության ֆակուլտետում «Դատական իրավունք» մասնագիտության գծով։ Քննող հանձնաժողովը (նախագահ՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա․ Ղամբարյան, անդամներ՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության և հասարակագիտական ամբիոնի վարիչ, դոցենտ Ս․ Բարխուդարյան, դոցենտ Լ․ Դավթյան) դրական գնահատեց դիմորդների բարձր պատրաստվածությունն ու լուրջ մոտեցումն իրենց մասնագիտությանը։ Առցանց քննությունները, որին որպես ունկնդիրներ մասնակցում էին նաև Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ․ Ֆլջյանն ու գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գ․ Ասատրյանը, ընթացավ ակտիվ քննարկումների և մտքերի փոխանակման մթնոլորտում։ Գ․ Ասատրյանն ուրախալի համարեց այն հանգամանքը, որ հետբուհական մասնագիտական կրթությունն այսօր ևս շարունակում է գրավել երիտասարդներին, իսկ Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրայի դիմորդների նմանօրինակ բարձր մակարդակը հույս է ներշնչում, որ գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու հայտ են ներկայացնում իրապես կարող ուժեր։ Նշենք նաև, որ Հյուսիսային համալսարանը հետբուհական կրթություն է իրականացնում երեք մասնագիտությունների գծով՝ «Հայ դասական գրականություն», «Դատական իրավունք» (դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձա-քննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն) և «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» (ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվառում և վիճակագրություն)։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...