logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

irav ambion

Վերջնարդյունքը պետք  է լինի ուսման որակի բարձրացումը

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի հերթական նիստը, որը վարում էր ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը:

Օրակարգում էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ հաստատվեց ամբիոնի 2021-2022 ուսումնական տարվա աշխատանքային պլանը, որը ենթադրում է մոտ երկու տասնյակ միջոցառում: Այնուհետև Ավ. Հարությունյանը ներկայացրեց 2021-2022 ուսումնական պլանում կատարված փոփոխությունները՝ նշելով, որ գրեթե հավասարեցվել է մագիստրատուրայում դասավանդվող առարկաների դասախոսությունների և գործնական աշխատանքների ժամաքանակը:

Քննարկվեց նաև միջանկյալ և ավարտական  քննություններին ընդառաջ քննական տոմսեր կազմելու և ամբիոն ներկայացնելու հարցը:

Ամբիոնի վարիչն անդրադարձավ 2021-2022 ուստարվա ընթացքում  դասալսումների  իրականացման և բաց դասեր կազմակերպելու հարցին: Նա նշեց, որ իր նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին «Իրավունքի փիլիսոփայություն» առարկայի շրջանակներում կազմակերպվելու է բաց դաս՝ նվիրված ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 83-ամյակին, որին կարող են մասնակցել դասախոսներն ու ուսանողները:

Ավ. Հարությունյանը դասախոսներին հանձնարարեց ներկայացնել բաց դասեր կազմակերպելու ժամանակացույցը, քանի որ ամբիոնի աշխատանքային պլանի համաձայն՝ դասախոսները պետք է տարվա կտրվածքով կազմակերպեն բաց դասեր, ինչին զուգահեռ պետք է մեկնարկեն դասալսումները՝ նպատակ ունենալով փոխանակվել փորձով, կիսվել դասավանդման մեթոդաբանությամբ, որի վերջնարդյունքը պետք  է լինի ուսման որակի բարձրացումը:

Այնուհետև ամբիոնի դասախոսներն իրազեկվեցին կորոնավիրուսային  հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մասին, ինչի վերաբերյալ եղան տարբեր տեսակետներ:

Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես՝ ուսանողների պրակտիկային ու հաճախումներին առավել հետևողական լինելու, գրադարանը իրավաբանական թարմ գրականությամբ համալրելու, ուսումնական պլանում առարկաների փոփոխություններ կատարելու մասին:

 

Главные новости

Հայտարարություններ

Եռօրյա միջազգային վերապատրաստում

02.12.2021
Եռօրյա միջազգային  վերապատրաստում

  «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համ...

Միջազգային սեմինար-վերապատրաստում

30.11.2021
Միջազգային  սեմինար-վերապատրաստում

  Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա  միջազգային  սեմինար-վերապատ...