logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

gitamank.praktik.porc gitamank.praktik.porc1

Գիտամանկավարժական պրակտիկայի հաջողված փորձ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետում

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով սովորող մագիստրատուրայի II կուրսի ուսանողները գիտամանկավարժական պրակտիկան իրականացնում են բակալավրիատի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն լեզու և գրականություն) կրթական ծրագրերով ուսանող III կուրսերում՝ «Մանկավարժության պատմություն», «Մանկավարժական վարպետություն» և «Դպրոցի կառավարում» (Դպրոցավարություն) առարկաների շրջանակում (պրակտիկայի ղեկավար` դոցենտ Ն. Սարգսյան):
Պրակտիկայի ընթացքում ուսանողները փայլուն կերպով դրսևորեցին իրենց՝ կիրառելով ստացած տեսական և գործնական գիտելիքները, կատարելագործելով կարողությունները և նոր հմտություններ ձևավորելով: Մագիստրոսներն իրենց վարած դասերի ընթացքում հմտորեն կիրառեցին նաև բուհի կողմից կազմակերպված ”Smart” վերապատրաստման դասընթացում ստացած նոր տեխնոլոգիական գիտելիքները՝ դասերն ավելի հետաքրքիր, հագեցած և դինամիկ-ինտերակտիվ դարձնելով:
Յուրաքանչյուր դասից հետո իրականացվում էր դասի վերլուծություն-քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին թե′ մագիստրատուրայի, թե′ բակալավրիատի ուսանողները: Քննարկման ժամանակ վեր էի հանվում դասի ուժեղ և թույլ կողմերը, կատարվում դիտարկումներ և առաջարկություններ: Ե′վ դասերը, և′ քննարկումները ընթանում էին անկաշկանդ, ջերմ կրթական միջավայրում՝ նպաստելով գիտելիքների և կարողությունների ձեռքբերմանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.03.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակա...

Մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության թափուր հաստիքի համար

02.03.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլե...