logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

git.seminar

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ»
թեմայով սեմինար-քննարկում Հյուսիսային համալսարանում

Ս․թ․ մայիսի 19-ին Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման լաբորատորիայում տեղի ունեցավ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր Գիտահետազոտական կենտրոնի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ։
Հանդիպմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հյուրեր:
Սեմինար-քննարկումը վարում էր Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը: Նա խոսեց պետության և հասարակության կյանքում իրավագիտակցության անհրաժեշտության մասին, ներկայացրեց դրա բարձրացման մի քանի ուղղություններ, քննարկվեցին ներկա պայմաններում բարձր իրավագիտակցության կարևորությունն ու կիրառական նշանակությունը։
Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում: Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու բանախոսին և ստանալու լիարժեք պատասխաններ: Եղավ նաև անակնկալ նվեր. քննարկման ընթացքում ամենաակտիվ մասնակցին՝ Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Աշոտ Ավետիսյանին բանախոսը նվիրեց իր հեղինակած մենագրությունը՝ «Իրավագիտակցության հիմնախնդիրն Արցախի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում»։
Կազմակերպիչներն ու բոլոր մասնակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում պարոն Հարությունյանին՝ անչափ հետաքրքիր, բուռն և բովանդակալից քննարկման համար։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

 

Главные новости

Հայտարարություններ

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

09.09.2022

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ...