Հավաստագրեր հանձնվեցին գիտաժողովի մասնակիցներին
Վերջերս Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կուրսի ուսանողներ Մարինե Հակոբյանը (Հակոբյան Մարի) ու Անի Ալեքսանյանը մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կազմակերպած և 44-օրյա պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված գիտաժողովին:
Օրերս Շուշիի տեխնոլոգիական համալսարան ռեկտոր Նվեր Միքայելյանը Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանին է փոխանցել հավաստագրեր՝ մեր մասնակից ուսանողներին հանձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ գիտաժողովին Անի Ալեքսանյանը ներկայացրել էր «Իրավաբանի դերն ու նշանակությունն իրավական պետության կառուցման գործում», իսկ Մարինե Հակոբյանը՝ «Միջազգային հանցագործությունների համար պատժի և պատասխանատվության հիմնախնդիրները արդի փուլում» զեկույցները:
Ռեկտոր Մ. Մակիչյանը հանդիսավոր կերպով ուսանողներին հանձնեց հավաստագրերը՝ շնորհակալություն հայտնելով դրսևորած ակտիվության համար և հաջողություն մաղթելով հետագա նախաձեռնություններում:
Հյուսիսային համալսարանի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը իր խոսքում նշեց, որ հիշյալ գիտաժողովին բուհի ՈՒԳԸ-ի նախագահի և ՈՒԳԸ-ի խորհրդի անդամի մասնակցությունը Հյուսիսային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև 2021թ. դեկտեմբերի 1-ին կնքված համագործակցության հուշագրի կենսագործման հերթական քայլերից մեկն է, ինչը վկայում է Մայր Հայաստան-Արցախ գիտակրթական կապերի ամրապնդման մասին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն