logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo cig

Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կայքի և moodle համակարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

 

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայամանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով Հյուսիսային համալսարանը նախատեսում է ներգրավել անհատ խորհրդատուի, որի պարտականությունները ներառելու են հետևյալ աշխատանքները.

 

  • Հեռաուսուցման դասընթացների կազմակերպման նպատակով ԲՈՒՀ-ի կարիքների վերհանում և գործող կայքի ծրագրային հնարավորությունների ուսումնասիրություն:
  • Համալսարանի գործող պաշտոնական կայքի վերափոխում՝ նոր դիմերեսի մշակում, (PHP, Mysql, CMS (բովանդակության կառավարման համակարգ)), անհրաժեշտ տեխնիկական կարգավորումների իրականացում և MOODLE հարթակի պատուհանով Linkage-ի ստեղծում):
  • Սերվերի տեղակայում և կարգաբերում՝ սերվերի օպերացիոն համակարգի, լրացուցիչ մոդուլների և սերվերային ծառայությունների տեղադրում: Ուսուցման կառավարման համակարգի՝ MOODLE-ի սկզբնական տեղակայում, լրացուցիչ կոմպոնենտների և մոդուլների տեղակայում:
  • MOODLE ուսուցման համակարգում անհրաժեշտ կարգաբերումների իրականացում:
  • «Dean's Office» մոդուլի տեղադրում՝ ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման նպատակով:
  • Ուղեցույցի պատրաստում դասախոսների և ուսանողների համար:
  • Moodle համակարգում վեբինարների և տեսակոնֆերանսների կազմակերպման նպատակով համապատասխան կարգաբերումների իրականացում:

Անհատ խորհրդատուին ներկայացվող որակավորման նվազագույն պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում (առավելագույնը 30 միավոր)՝

  • ՏՀՏ կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Անգլերեն լեզվի իմացություն

Ընդհանուր աշխատանքային փորձ (առավելագույնը 30 միավոր)՝

  • ՏՀՏ ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ

Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին (առավելագույնը 40 միավոր)՝

  • Կայքերի մշակման աշխատանքային փորձ (վեբ դիզայն (Adobe photoshop, Adobe illustrator, Corel draw, Adobe indesigne ets.) և վեբ ծրագրավորում),
  • HTML5, PHP, Mysql, CSS 3, Javascript, JQuery (հարթակ) ծրագրավորման լեզուների իմացություն,
  • Moodle հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունների իմացություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
  • ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (կայքերի մշակման աշխատանքների իրականացման պայմանագրեր կամ այդ մասին վկայող այլ հավաստի փաստաթղթեր):

Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է 2017թ. օգոստոսից մինչև 2017թ. դեկտեմբեր:

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեով, մինչև 2017 թվականի օգոստոսի 7-ը, ժամը 14:00:

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...