logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu coloured

 

«Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»

 

Ս.թ. դեկտեմբերի 7-9-ը տեղի կունենա  եռօրյա միջազգային  վերապատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:

Եռօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում Գերմանիայի Օսնաբրյուկի Կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Վոլկեր Գեհմլիհը կվերապատրաստի ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ բուհերի և այլ բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին հետևյալ հարցերի շուրջ.

  1. ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
  2. Համապատասխանեցման յոթ չափանիշները,
  3. Ուսանողակենտրոն ուսուցման հարացուցը,
  4. Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
  5. Համապատասխանության-ընդունելիության-իրագործելիության-կայունության շղթայի փորձարկումը,
  6. Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
  7. Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ:

Միջոցառում-վերապատրաստման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfWIIdtvUiLxWkTLaUhI0lCHErFsCKUMuy1j00BBs-6dex2Aw/viewform?fbclid=IwAR2Ra-hP8azUj-5bJ79L55mh9WoV3fxCR3D0Ekrnx23CW2jbDRK2ztlI5yo

Միջոցառմանը կարող եք մասնակցել ZOOM հարթակում:

Վերապատրաստման ակտիվ մասնակիցներին կտրվեն մասնակցութան հավաստագրեր:

Միջազգային առցանց վերապատրաստումը կհամակարգվի Հյուսիսային համալսարանի կողմից:

Միջոցառման ամսաթվեր: 7-9.12.2021

ZOOM հղումներ:

07 December – https://us02web.zoom.us/j/84108899115?pwd=MEE4ektyTWllc05YQUtnS3VwQmxyZz09

ID: 841 0889 9115

08 December https://us02web.zoom.us/j/83172830838?pwd=QWxhd0trTTJVeVE1MFZFNXFmVVFkQT09

ID: 831 7283 0838

09 December  https://us02web.zoom.us/j/84436611189?pwd=STNlRW9rcHJpMGpQa2daNENuSFl1dz09

ID: 844 3661 1189

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.12.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...